Սուրբ Եփրեմ Ասորի
Դրա համար էլ Տէրը Յուդայի երկրի թագաւոր Յոսիայի որդի Յովակիմի մասին այսպէս է ասում. «Թող այդ մարդու վրայ չողբան եւ չասեն՝ վա՜յ, վա՜յ եղբայր, թող չկոծեն ու չասեն՝ վա՜յ, վա՜յ տէր, վա՜յ, վա՜յ սիրելի:
Նաբուգոդոնոսոր թագավորը մահվան մատնեց Հովսիայի որդի Հովակիմին, որը երեք անգամ դավաճանել էլ նրան: Հովակիմի դին դուրս հանեցին և նետեցին Երուսաղեմի դարպասներից այն կողմ գտնվող մի անմաքուր վայրում:
Սուրբ Հովհան Ոսկեբերան
Դրա համար էլ Տէրը Յուդայի երկրի թագաւոր Յոսիայի որդի Յովակիմի մասին այսպէս է ասում. «Թող այդ մարդու վրայ չողբան եւ չասեն՝ վա՜յ, վա՜յ եղբայր, թող չկոծեն ու չասեն՝ վա՜յ, վա՜յ տէր, վա՜յ, վա՜յ սիրելի:
Ոմանք ասում են, որ սա տարբերվում է նախկինում ասվածից, բայց ես կարծում եմ, որ համաձայն է դրա հետ։ Ես այսպիսի իմաստ եմ գտնում. հիշում է Հովակիմի ժամանակ եղածների վերաբերյալ իր կանխատեսածների մասին, որպեսզի նրանց համոզի, որ ինքը ճշմարիտ է:
Ա. Լոպուխին
«Սրա համար այսպես է ասում Տերը Հովակիմի` Հուդայի թագավոր Հովսիայի որդու մասին. «Նրա վրա չպիտի սգան. «Ավա՜ղ, եղբա՛յր իմ», և «ավա՜ղ, քո՛ւյր իմ»». նրա վրա չպիտի սգան. «Ավա՜ղ, տե՛ր», և «ավա՜ղ նրա մեծությանը»»։ վա՜յ, վա՜յ սիրելի: (Սինոդական թարգմ.) [18]
«Վա՜յ եղբայր, վա՜յ քույր». սրանք հասարակ քաղաքացիների մահվան կապակցությամբ արձակված ճիչեր են: «Վա՜յ տիրակալ, վա՜յ ձերդ գերազանցություն». սրանք էլ թագավորի համար արված սուգի ժամանակ լսվող աղաղակներն են:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 22:13
--------------------------------
[18](Էջմիածին թարգմ.) Դրա համար էլ Տէրը Յուդայի երկրի թագաւոր Յոսիայի որդի Յովակիմի մասին այսպէս է ասում. «Թող այդ մարդու վրայ չողբան եւ չասեն՝ վա՜յ, վա՜յ եղբայր, թող չկոծեն ու չասեն՝ վա՜յ, վա՜յ տէր, վա՜յ, վա՜յ սիրելի:
(Արարատ թարգմ.) Սրա համար Տերն այսպես է ասում Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի մասին. Նրա վրա չպիտի սգան. "Ավա՜ղ, եղբա՛յր, ավա՜ղ, քո՛ւյր". նրա վրա չպիտի սգան՝ ասելով. Ավա՜ղ, տե՛ր, ավա՜ղ նրա փառքին։
(Գրաբար) Վասն այդորիկ այսպէս ասէ Տէր ի վերայ Յովակիմայ որդւոյ Յովսիայ արքայի Յուդայ. Զայրդ զայդ մի կոծեսցեն, եւ մի ասասցեն՝ վայ վայ եղբայր. մի կոծեսցեն՝ եւ ասասցեն վայ վայ Տէր. վայ վայ սիրելի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: