Երեմիայի մարգարեության մեկնություն 24:2

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Կողովներից մէկը լցուած էր անչափ քաղցր թուզով, ինչպիսին լինում է վաղահաս թուզը, իսկ երկրորդ կողովը՝ ժանտահամ թուզով, որն իր դառնութեան պատճառով չի ուտւում: Տէրն ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Երեմիա՛»:
   
   Մարգարեի այս տեսիլքը հետևյալ իմաստն ունի: Պարզ  է, որ սա տեղի է ունեցել Սեդեկիայի օրոք. սա են ցույց տալիս նաև բառերը: Երբ Հովակիմի շրջապատը գերության տարվեց, Սեդեկիայի շուրջը գտնվողներն ասացին, որ ճիշտ վարվելով՝ իրենք Բաբելոնի թագավորի կողմից պատուհասի չեն ենթարկվի, իսկ իրենց նախնիները գերի են դարձել, որովհետև չար և անօրեն էին։ Հետևաբար, այս տեսիլքի միջոցով Աստված ցույց է տալիս, որ նրանք սրանցից ավելի լավն են: Ինչպես յուրաքանչյուր մարդ թանկ է գնահատում լավ թզերը և չի ցանկանում կորցնել կամ նետել դրանցից որևէ մեկը, այնպես էլ Նա է գնահատում մեկնողներին, և այս գաղթը անվանում է լավ թզերով զամբյուղ, քանի որ արդարները, ինչպիսիք են Դանիելը, երեք պատանիները, Եզեկիելը և նրանց նմանվող ուրիշները, ևս տարվեցին ժողովրդի հետ: Եվ ինչպես նետում են  անպիտան վատ թզերը, այնպես էլ Ես եմ կործանելու չարության մեջ ընկած բոլոր անպիտաններին, ովքեր ամբողջությամբ վատնել են Տիրոջ մասին իրենց հիշողությունը: Իսկ Սեդեկիայի շուրջը գտնվողներին վատ թզերով զամբյուղ է անվանում, քանի որ նրանց մեջ արդար չկար:
Ի՞նչ է նշանակում  իր պարզությամբ տարբերվող, թզերով զամբյուղի  պատկերը։ Որպես պարզության պատճառ ծառայում է այդ ժամանակ  կատարված բարի գործերի խոնարհ վիճակը։ Մեկ այլ վայրում էլ նրանց հանդեպ ունեցած սերը ցուցադրել ցանկանալով՝ ոչ թե ինչ–որ կարևոր և թանկ բան է ընտրում, այլ թուզ և խաղող: «Գտա Իսրայելին, ինչպես խաղող անապատում, և տեսա նրանց հայրերին՝ որպես պահակ վաղահաս թզենու մեջ» (Օսեե 9:10)։ Հետևաբար, այստեղ պատկերի օգնությամբ ներկայացնում է նրանց նկատմամբ իր ունեցած սերը։ Այս սերը պետք է ցույց տա նաև նրանց, ովքեր տրամադրված չեն դեպի Ինքը: «Տիրոջ տաճարի առաջ» բառերով ցույց է տալիս այնտեղից դուրս հանվելու վճիռը:
   

Սուրբ Եփրեմ Ասորի

2–4. Կողովներից մէկը լցուած էր անչափ քաղցր թուզով, ինչպիսին լինում է վաղահաս թուզը, իսկ երկրորդ կողովը՝ ժանտահամ թուզով, որն իր դառնութեան պատճառով չի ուտւում: Տէրն ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Երեմիա՛»:  Նոյն բախտին պիտի արժանանան ժողովուրդը եւ քահանան, ծառան եւ տէրը, աղախինը եւ տիրուհին, միմեանցից չպիտի տարբերուեն գնողն ու վաճառողը, փոխատուն եւ փոխառուն, պարտապանը եւ պարտատէրը: Ամբողջովին պիտի աւերուի երկիրը, լրիւ պիտի կողոպտուի երկիրը, քանզի Տէրն իր բերանով ասաց այդ. «Սո՛ւգ արա, որովհետեւ երկիրը կործանուեց, աշխարհն աւերուեց ու ամայացաւ, երկրի բարձունքները սուգ մտան»:
   
   Տեսիլքում Տերը Երեմիային երկու զամբյուղ է ցույց տալիս. մեկի մեջ լավ թուզ կար, իսկ մյուսի մեջ՝ վատ: Եվ երբ մարգարեն ասում է, որ և՛ լավ, և՛ վատ թուզ է տեսնում, ապա նրան է հասնում Տիրոջ խոսքը... որն ասում է, որ մի զամբյուղը ներկայացնում է Հեքոնիա թագավորին, իսկ մյուսը՝ նրանից հետո թագավորած Սեդեկիան։ Երեմիան առաջինը՝ լավ, իսկ երկրորդը՝ վատ հռչակելու հրաման է ստանում, քանի որ Հեքոնիա թագավորը լսեց Տիրոջ սպառնալիքները, վախեցավ և, ըստ Երեմիայի խոսքի, իր հոգին հանձնեց Նաբուգոդոնոսոր թագավորին։ Բայց Սեդեկիա թագավորն այդպես չվարվեց.  նա իր  հպարտության պատճառով հեռացավ քաղդեացիների թագավորից և իրեն ու ժողովրդին քաղդեացիներին հանձնել չհամաձայնեց, չնայած որ Երեմիայից լսեց, որ իրեն և իր երկրում մնացած հրեաներին վերաբնակեցում է վիճակված: Նման անհնազանդության համար մարգարեն, չար թզերով լցված զամբյուղի պատկերով, քաղաքի, թագավորի և բոլոր մնացած հրեաների, նույնիսկ Եգիպտոս փախչելով փրկվածների համար ոչնչացում, ավերածություն, սով և գերություն է կանխագուշակում: Նախկինում համառություն դրսևորող ժողովրդին նմանատիպ արհավիրքներով է սպառնացել նաև մեծ առաջնորդ Մովսեսը: Խորհրդավոր իմաստով, այս տեսիլքը վերջում ցույց է տալիս բարիների և չարերի միջև լինելիք տարբերությունները, և հասկացնում է, որ նրանց վիճակները տարբեր են լինելու. նրանցից մի մասի վիճակը շատ լավ  է լինելու, իսկ մի մասինը՝ շատ վատ:  Սա պատկերվում է մարգարեի խոսքի զորությամբ. լավ թուզը բարի պտուղն է, իսկ վատը՝ չար: Անշուշտ, ակնառու է, որ մարգարեն այստեղ չի պահպանում ժամանակագրական կարգը, քանի որ նրա կողմից նկարագրված Հեքոնիայի հայր Հովակիմին վերաբերող (Երեմ. 35) հետագա իրադարձությունները տեղի են ունեցել շատ տարիներ առաջ, քան այժմ մարգարեի կողմից նկարագրվածները:
   

Ա. Լոպուխին

Կողովներից մէկը լցուած էր անչափ քաղցր թուզով, ինչպիսին լինում է վաղահաս թուզը, իսկ երկրորդ կողովը՝ ժանտահամ թուզով, որն իր դառնութեան պատճառով չի ուտւում: Տէրն ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Երեմիա՛»:(Սինոդական թարգմ.) [2]
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 24:1

------------------------------------------
[2] (Էջմիածին թարգմ.) Կողովներից մէկը լցուած էր անչափ քաղցր թուզով, ինչպիսին լինում է վաղահաս թուզը, իսկ երկրորդ կողովը՝ ժանտահամ թուզով, որն իր դառնութեան պատճառով չի ուտւում: Տէրն ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Երեմիա՛»:
(Արարատ թարգմ.) Մի կողովում շատ լավ թզեր էին՝ կանխահաս թզերի պես, իսկ մյուս կողովում՝ շատ վատ թզեր, որ վատությունից չէին ուտվի։
(Գրաբար) Կողովն մի էր յոյժ քաղցր թզոյ՝ իբրեւ զկանխահաս թզոյ. եւ կողովն երկրորդ՝ ժանտահամ թզոյ, որ ոչ ուտիցի ի ժանտութենէ իւրմէ։