Սուրբ Հովհան Ոսկեբերան
Նրանց կը պատուիրես յայտնելու իրենց տէրերին, թէ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. այսպէս կ՚ասէք ձեր տէրերին.
Եվ հիմա էլ Ես գոյություն ունեմ, չեմ փոխվել և նույն ուժն ունեմ: Տե՛ս, թե ինչպես է նա բացատրում ձեր իրավունքները: Եթե Ես եմ ստեղծել, ապա տալու իշխանություն էլ ունեմ: Բայց դու չես հավատում, որ Ես եմ ստեղծել, սակայն կհավատաս այն բանի համար, ինչը սրանից հետո է լինելու: Ինձ համար այն (αὐτήν, այսինքն՝ երկիրը)
Նաբուգոդոնոսորին հանձնելն էր ցանկալի: Տե՛ս, թե ինչպես է կուրությունը ոչնչացնում նրանց: Արդյո՞ք իր սեփական ուժերով է հարձակվում, իսկ ինչպե՞ս է քաղաքները գրավում: Դա Ես Ինքս եմ վերևից որոշելու: Տե՛ս, թե ինչպես է նրանց աստվածճանաչողություն սովորեցնում, որպեսզի սրանից պարզ լինի նաև նախկինը:
Ա. Լոպուխին
«Եվ նրանց հրամայի՛ր, որ ասեն իրենց տերերին. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Այսպե՛ս ասացեք ձեր տերերին»»: (Սինոդական թարգմ.) [4]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 27:1
-----------------------------------------
[4](Էջմիածին թարգմ.) Նրանց կը պատուիրես յայտնելու իրենց տէրերին, թէ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. այսպէս կ՚ասէք ձեր տէրերին.
(Արարատ թարգմ.) Եվ նրանց հրամայի՛ր, որ իրենց տերերին ասեն. "Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Այսպե՛ս ասացեք ձեր տերերին.
(Գրաբար) եւ պատուիրեսցես նոցա ասել ցտեարս իւրեանց. Այսպէս ասէ Տէր զաւրութեանց Աստուած Իսրայէլի. Այսպէս ասասջիք ցտեարսն ձեր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: