Ա. Լոպուխին
«Եվ Անանիան ամբողջ ժողովրդի աչքի առաջ ասաց այս խոսքերը. «Այսպես է ասում Տերը. «Այսպես կոտրելու եմ Նաբուգոդոնոսորի` Բաբելոնի թագավորի լուծը, երկու տարի հետո` այն վերցնելով բոլոր ժողովուրդների պարանոցի վրայից»։ Եվ Երեմիան գնաց իր ճանապարհով»։ (Սինոդական թարգմ.) [11]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 28:1
-----------------------------------------
[11](Էջմիածին թարգմ.) Անանիան համայն ժողովրդի ներկայութեամբ ասաց. «Այսպէս է ասում Տէրը.«Երկու տարուց յետոյ այսպէս պիտի խորտակուի բաբելացիների արքայ Նաբուքոդոնոսորի լուծը բոլոր ազգերի պարանոցներից”»:
(Արարատ թարգմ.) Եվ Անանիան ամբողջ ժողովրդի աչքի առաջ ասաց. «Այսպես է ասում Տերը. Ես երկու տարի հետո բոլոր ազգերի պարանոցի վրայից սրա նման կոտրելու եմ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի լուծը»։ Եվ Երեմիա մարգարեն գնաց իր ճանապարհով։
(Գրաբար) Եւ ասէ Անանիա առաջի ամենայն ժողովրդեանն. Այսպէս ասէ Տէր. Այդպէս խորտակեցից զլուծ Նաբուքոդոնոսորայ արքայի բաբելացւոց, յետ երկուց ամաց աւուրց ի պարանոցէ ամենայն ազգաց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: