Երեմիայի մարգարեության մեկնություն 28:9

Ա. Լոպուխին

«Եթե որևէ մարգարե կանխագուշակում էր խաղաղություն, ապա նա միայն ա'յն ժամանակ էր ճանաչվում որպես ճշմարտապես Տիրոջ կողմից ուղարկված մարգարե, երբ կատարվում էր այդ մարգարեի խոսքը»։ (Սինոդական թարգմ.) [9]
    
    Մովսեսը  (Բ Օրինաց. 18:22) պատվիրում է միայն այն ժամանակ հայտնի մարդուն մարգարե ճանաչել, երբ նրա որևէ մարգարեություն կատարվի:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 28:1

------------------------------------

[9](Էջմիածին թարգմ.) Իսկ այն մարգարէն, որ խաղաղութիւն է գուշակում, եւ այդ մարգարէի խօսքը կատարւում է, ապա այդ մարգարէին ընդունում են իբրեւ մէկին, որին իսկապէս Տէրն է ուղարկել նրանց մօտ»:
(Արարատ թարգմ.) Երբ մարգարեն խաղաղություն է մարգարեանում, և երբ որ այդ մարգարեի խոսքը կատարվում է, այն ժամանակ իմացվում է, որ ճշմարտապես Տիրոջից ուղարկված մարգարե է»։
(Գրաբար) մարգարէ որ մարգարէանայ խաղաղութիւն՝ եւ լիցի բան մարգարէին, ծանիցեն զմարգարէն զոր առաքեաց նոցա Տէր հաստատութեամբ։