Սուրբ Եփրեմ Ասորի
Սակայն դու մի՛ երկնչիր, ո՛վ իմ ծառայ Յակոբ, - ասում է Տէրը, - չզարհուրես, ո՛վ Իսրայէլ, որովհետեւ ահաւասիկ քեզ ազատելու եմ հեռաստանից, իսկ քո սերնդին՝ իր գերութեան երկրից: Պիտի վերադառնայ Յակոբը, հանգստութիւն պիտի գտնի ու բարեկեցիկ կեանք ունենայ, ոչ ոք չի լինի, որ զարհուրեցնի նրան:
Չեն կատարվել նաև հրեաներին վերաբերող մարգարեի այս խոսքերը. «Պիտի վերադառնա Հակոբը, հանգստություն պիտի գտնի..., ոչ ոք չի լինի, որ զարհուրեցնի նրան»։ Բաբելոնյան գերությունից հետո մարգարեացած բոլոր մարգարեներն ասում են, որ իրենց ժամանակներում հրեաները զերծ չեն եղել վախից ու հարևան ժողովուրդների հետ պատերազմներից, և մի պահ խաղաղություն չեն ունեցել, բայց վախեցել են օտար ժողովուրդներից և ճնշվել են նրանց կողմից, թեև ծառայել են իրենց Տեր Աստծուն և չեն երկրպագել հեթանոսական աստվածներին:
Ա. Լոպուխին
«Եվ դու, Իմ ծառա՛ Հակոբ, մի՛ վախեցիր, - ասում է Տերը, - և մի՛ զարհուրիր, Իսրայե՛լ, որովհետև ահա, Ես քեզ կփրկեմ հեռու երկրից, և քո սերունդներին՝ իրենց գերության երկրից. ու Հակոբը կվերադառնա և կապրի հանգիստ ու խաղաղ, և ոչ ոք չի վախեցնի նրան»։ (Սինոդական թարգմ.) [10]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 30:1
-----------------------------------------
[10](Էջմիածին թարգմ.) Սակայն դու մի՛ երկնչիր, ո՛վ իմ ծառայ Յակոբ, - ասում է Տէրը, - չզարհուրես, ո՛վ Իսրայէլ, որովհետեւ ահաւասիկ քեզ ազատելու եմ հեռաստանից, իսկ քո սերնդին՝ իր գերութեան երկրից: Պիտի վերադառնայ Յակոբը, հանգստութիւն պիտի գտնի ու բարեկեցիկ կեանք ունենայ, ոչ ոք չի լինի, որ զարհուրեցնի նրան:
(Արարատ թարգմ.) Բայց դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը։- Մի՛ զարհուրիր, ո՛վ Իսրայել, որովհետև ահա ես քեզ կազատեմ հեռվից և քո սերնդին՝ իր գերության երկրից։ Հակոբը կվերադառնա և հանգիստ ու հանդարտ կլինի, և վախեցնող չի լինի։
(Գրաբար) Բայց դու մի երկնչիր ծառայ իմ Յակովբ՝ ասէ Տէր, եւ մի զարհուրեսցիս Իսրայէլ. զի ահաւասիկ ես փրկեցից զքեզ ի հեռաստանէ, եւ զզաւակ քո յերկրէ գերութեան նոցա. եւ դարձցի Յակովբ՝ եւ դադարեսցէ, եւ բարկեցիկ լիցի. եւ ոչ ոք իցէ որ զարհուրեցուսցէ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: