Սուրբ Հովհան Ոսկեբերան
այլ ծառայելու են իրենց Տէր Աստծուն. նրանց համար վերականգնելու եմ իրենց Դաւիթ արքային:
Ի՞նչը կարող է ավելի սուրբ լինել, քան այն, երբ Տիրոջ մոտ Զորաբաբելի (պես) համարձակություն ունեցող փառավորվածներն Աստծուց ստանան այն մեծ զարդարանքը, որը պետք է կոչվի Դավթի անունով:
Սուրբ Եփրեմ Ասորի
այլ ծառայելու են իրենց Տէր Աստծուն. նրանց համար վերականգնելու եմ իրենց Դաւիթ արքային:
Այնուամենայնիվ, սա (հեղինակը նկատի ունի Երեմիա 30:9–րդ համարը), ինչպես նաև այն, ինչի մասին մարգարեությունը դեռ վկայելու է, կատարվեց և իրագործվեց մեր Տիրոջ գալստյան ժամանակ. ճիշտ այնպես, ինչպես մենք էինք նկարագրել ավելի վաղ: Ինչպես Աստծո ժողովրդի փրկության և վերականգնման մասին մարգարեի կանխատեսումների մեծ մասը կատարվեց Տիրոջ տնօրինության մեջ, այնպես էլ սա պետք է վերաբերի ոչ թե հինկտակարանյան Իսրայելին, այլ այն ժողովրդին, որին աստվածային Պողոսը կոչում է Աստծո Իսրայել, և որը հավաքված ու կազմված է հրեաներից և ուրիշ ազգերից. «և ոչ միայն Աբրահամի որդիներին, այլ նաև խոստման զավակներին», ինչպես ուսուցանում է նույն Պողոսը: Միայն այս խորհրդավոր իմաստով կատարվեց Երեմիայի 30:9–րդ համարում ասված խոսքը։ Սակայն հրեաները խաղաղություն չունեցան. քաղդեացիների կողմից նրանց նվաճվելուց հետո նրանք չազատվեցին օտար ժողովուրդների վախից և ճնշումներից։ Տարբեր ժամանակներում նրանց ստրկացնում են պարսիկները, հույները և հռոմեացիները:
Ա. Լոպուխին
«Այլ կծառայեն իրենց Տեր Աստծուն և Դավթին` իրենց թագավորին, որին Ես կվերականգնեմ նրանց համար»։ (Սինոդական թարգմ.) [9]
«Դավիթը», ում մասին այստեղ խոսում է Երեմիան, կարծես նույնական է արդար Շառավղի հետ, որի մասին խոսվում է Երեմիա 23:5 և 33:15–րդ համարներում: Քանի որ Դավթի այս հետնորդի թագավորեցումը, ով իր թագավորության շքեղությամբ կդառնա երկրորդ Դավիթ, միևնույն ժամանակ մարգարեի տեսիլքում միավորվում է մարդկանց մաքրման և Աստծո հետ հավերժական ուխտի կնքման հետ, ուստի պարզ է, որ մարգարեն իրականում այստեղ նկատի ունի Մեսիային (Ղուկ. 1:32):
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 30:1
---------------------------------
[9](Էջմիածին թարգմ.) այլ ծառայելու են իրենց Տէր Աստծուն. նրանց համար վերականգնելու եմ իրենց Դաւիթ արքային:
(Արարատ թարգմ.) Այլ կծառայեն իրենց Տեր Աստծուն և իրենց Դավիթ թագավորին, որին ես կվերականգնեմ նրանց համար։
(Գրաբար) այլ հարկեսցին Տեառն Աստուծոյ իւրեանց, եւ զԴաւիթ արքայ իւրեանց յարուցից նոցա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: