Սուրբ Հովհան Ոսկեբերան
Սակայն ամէնքը, որ յօշոտում էին քեզ, իրե՛նք պէտք է յօշոտուեն, քո բոլոր թշնամիները պիտի յօշոտեն իրենց մարմինները: Քո անօրէնութիւնները բազմացան ու յաճախակի դարձան. դրանք քո մեղքերի՛ հետեւանքն են: Քեզ աւերողներն իրե՛նք պիտի աւերի ենթարկուեն, քո բոլոր աւարառուներին ես աւարի պիտի մատնեմ:
Պետք է ուրիշների հասցրած վիրավորանքները տանեն, յուրաքանչյուրը իր մարմնով պետք է կերակրի մերձավորին. պետք է կրեն այն, ինչ իրենք են արել:
Ա. Լոպուխին
«Բայց բոլոր քեզ խժռողները պիտի խժռվեն. և քո բոլոր թշնամիները՝ ամենքն էլ, գերության պիտի գնան, և քեզ կործանողները պիտի կործանվեն, և բոլոր քեզ կողոպտողներին պիտի մատնեմ կողոպուտի»։ (Սինոդական թարգմ.) [16]
Այս մասին ընթերցի՛ր նաև Եր. 2:3–րդ համարի մեկնությունը։ Իսրայելի հետ թշնամացած և նրան վնաս պատճառած ժողովուրդները պետք է պատժվեն, քանի որ Իսրայելն ինքը նրանց չի վնասել:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 30:1
---------------------------------------------
[16](Էջմիածին թարգմ.) Սակայն ամէնքը, որ յօշոտում էին քեզ, իրե՛նք պէտք է յօշոտուեն, քո բոլոր թշնամիները պիտի յօշոտեն իրենց մարմինները: Քո անօրէնութիւնները բազմացան ու յաճախակի դարձան. դրանք քո մեղքերի՛ հետեւանքն են: Քեզ աւերողներն իրե՛նք պիտի աւերի ենթարկուեն, քո բոլոր աւարառուներին ես աւարի պիտի մատնեմ:
(Արարատ թարգմ.) Ուստի բոլոր քեզ լափողները պիտի լափվեն, և քո բոլոր թշնամիները՝ ամենքն էլ, գերության պիտի գնան, քեզ թալանողները պիտի թալանվեն, և բոլոր քեզ կողոպտողներին կողոպուտի պիտի տամ։
(Գրաբար) Վասն այդորիկ ամենեքին որ ուտէին զքեզ՝ կերիցին. եւ ամենայն թշնամիք քո կերիցեն զմարմինս իւրեանց. վասն բազում անիրաւութեանց քոց որ յաճախեցին. եւ մեղք քո արարին քեզ զայդ։ եւ եղիցին ապականիչք քո յապականութիւն, եւ զամենայն աւարառուս քո տաց յաւար։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: