Երեմիայի մարգարեության մեկնություն 31:30

Ա. Լոպուխին

«Այլ ամեն մարդ պիտի մեռնի իր սեփական անօրենության համար. ով որ թթու խաղող ուտի, հենց նրա' ատամները պիտի թմրեն»։ (Սինոդական թարգմ.) [30]
    
    Հեռավոր ապագայում մեղքերն ընդհանրական բնույթ չեն ունենա: Եթե նույնիսկ​​դրանք գործվեն, ապա կլինեն միայն, հեռավոր ապագա սերունդների վրա որևէ պատասխանատվություն չդնող, բացառիկ բաներ: Ընդհանրապես, Իսրայելը կլինի սուրբ համայնք, որի համար անհատական ​​մեղքերը` նրա առանձին անդամների հանցանքները, էական և անդառնալի վնաս չեն բերի:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:27

------------------------------------------
[30](Էջմիածին թարգմ.) այլ իւրաքանչիւրն իր մեղքով պիտի մեռնի, եւ ով ազոխ է ուտելու՝ նրա՛ ատամներն են առնելու:
(Արարատ թարգմ.) Այլ ամեն մարդ իր անօրենության համար պիտի մեռնի, ամեն մարդ, որ ազոխ ուտի, նրա ատամները պիտի թմրեն»։
(Գրաբար) այլ իւրաքանչիւր ի մեղս իւր մեռցի. ամենայն մարդ որ ուտիցէ զազոխն՝ նորին ատամունքն առցին։