Մեկնություն Երեմիայի Մարգարէության 33:3

Սուրբ Հովհան Ոսկեբերան

«Կանչի՛ր ինձ, եւ ես պատասխան կը տամ քեզ, կը պատմեմ քեզ մեծամեծ ու զօրաւոր բաների մասին, որ դու չգիտես»:
    
    Տե՛ս, թե ինչպես է Նա ցանկանում աղոթքի միջոցով մարգարեին Իր հանդեպ բարեհաճ դարձնել: Նաև Մովսեսն է փորձել դա, երբ խոսում էր խոստումներ տալու ժամանակ: Սրա նմա՞ն: «Նրանց ծովի ձուկ կտա՞ս և նրանց համար եզներ ու ոչխարներ կսպանե՞ս»  (Ելք 16:22): Չնայած նրանք մեծ էին (այսինքն՝ հոգևոր կյանքում  բարձունքների հասած), սակայն նրանք էլ չգիտեին:
    

Ա. Լոպուխին

«Կանչի՛ր Ինձ, և Ես կպատասխանեմ քեզ, ցույց կտամ քեզ մեծամեծ ու անհասանելի բաներ, որոնք դու չգիտես»։ (Սինոդական թարգմ.) [3]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 33:1

-----------------------------------------

[3](Էջմիածին թարգմ.) «Կանչի՛ր ինձ, եւ ես պատասխան կը տամ քեզ, կը պատմեմ քեզ մեծամեծ ու զօրաւոր բաների մասին, որ դու չգիտես»:
(Արարատ թարգմ.) Կանչի՛ր ինձ, և ես քեզ կպատասխանեմ, և ես քեզ մեծամեծ ու խորհրդավոր բաներ պիտի պատմեմ, որոնք դու չես իմացել։
(Գրաբար) կարդա առ իս, եւ տաց քեզ պատասխանի, եւ պատմեցից քեզ մեծամեծս եւ զաւրաւորս՝ զոր ոչ գիտիցես։