Երեմիայի մարգարեության մեկնություն 35:13

Սուրբ Հովհան Ոսկեբերան

«Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. գնա՛ եւ յայտնի՛ր Յուդայի երկրի մարդկանց ու Երուսաղէմի բնակիչներին. «Խրատ չէ՞ք առնում՝ հետեւելու համար իմ խօսքերին», - ասում է Տէրը:
    
    Հոնադաբի որդիները կատարում են մահացած մարդու պատվիրածները, իսկ դուք խախտում եք Իմ պատվիրանը: Ցանկանո՞ւմ եք տեսնել պատվիրանի դյուրինությունը: Ես պատվիրել եմ այն, ինչը հարմար է, ինչն ամենաանհրաժեշտն է, որպեսզի զերծ մնաք չարությունից և կուռքերից, իսկ նա ամենադժվարն է պատվիրել: Բայց նա ասել է ու մահացել, իսկ Ես ամեն օր հիշեցնում եմ ձեզ, և ոչինչ չի ստացվում:
    

Ա. Լոպուխին

««Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Գնա՛ և ասա՛ Հուդայի մարդկանց ու Երուսաղեմի բնակիչներին. «Մի՞թե դուք այս ամենից խրատ չեք առնում, որպեսզի հնազանդվեք Իմ խոսքերին», - ասում է Տերը»։ (Սինոդական թարգմ.) [13]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 35:12

-----------------------------------------

[13](Էջմիածին թարգմ.) «Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. գնա՛ եւ յայտնի՛ր Յուդայի երկրի մարդկանց ու Երուսաղէմի բնակիչներին. «Խրատ չէ՞ք առնում՝ հետեւելու համար իմ խօսքերին», - ասում է Տէրը:
(Արարատ թարգմ.) «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. Գնա՛ և Հուդայի մարդկանց ու Երուսաղեմի բնակիչներին ասա՛. "Մի՞թե խրատ չեք առնում և հնազանդվում իմ խոսքերին",- ասում է Տերը։-
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր զաւրութեանց՝ Աստուած Իսրայէլի. Երթ եւ ասա ցարս Յուդայ՝ եւ ցբնակիչս Երուսաղէմի. ո՞չ առնուցուք խրատ լսել բանից իմոց՝ ասէ Տէր։