Սուրբ Եփրեմ Ասորի
Ռեքաբի որդի Յոնադաբի որդիները հաւատարիմ մնացին այն պատուիրանին, որ նա տուել էր իր որդիներին՝ գինի չխմել: Եւ նրանք չխմեցին մինչեւ օրս, որովհետեւ իրենց հօր պատուիրանը լսող եղան: Իսկ ես սկզբից եւեթ խօսեցի ձեզ հետ, բայց դուք չլսեցիք ինձ:
Մարգարեն գովում է Ռաքաբիմների ծառայությունը, ապա ելնում է Հովակիմի և նրա ժողովրդի դեմ՝ դատապարտելով նրանց, որ արհամարհում և ոտնահարում են Աստծո մեղմ պատվիրանները, մինչդեռ ռաքաբիմները պատվում են մարդկային պատվիրանները, և վախով պահում են դրանք, ու իրենց վրա ծանր ու ծանրաբեռնող լուծ են կրում:
Ա. Լոպուխին
«Հովնադաբի՝ Ռեքաբի որդու խոսքերը, որն իր որդիներին պատվիրել է գինի չխմել, կատարվում են, և նրանք մինչև այսօր չեն խմում, քանի որ հնազանդվում են իրենց հոր պատվիրանին. իսկ Ես անընդհատ խոսում էի ձեզ հետ, խոսում էի վաղ առավոտից, բայց դուք չհնազանդվեցիք Ինձ»։ (Սինոդական թարգմ.) [14]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 35:12
-----------------------------------------
[14](Էջմիածին թարգմ.) Ռեքաբի որդի Յոնադաբի որդիները հաւատարիմ մնացին այն պատուիրանին, որ նա տուել էր իր որդիներին՝ գինի չխմել: Եւ նրանք չխմեցին մինչեւ օրս, որովհետեւ իրենց հօր պատուիրանը լսող եղան: Իսկ ես սկզբից եւեթ խօսեցի ձեզ հետ, բայց դուք չլսեցիք ինձ:
(Արարատ թարգմ.) Ռեքաբի որդի Հովնադաբի խոսքերը, որ իր որդիներին հրամայել է գինի չխմել, կատարվում են, և նրանք մինչև այսօր չեն խմում, այլ հնազանդվում են իրենց հոր հրամանին։ Ես կրկին ու կրկին խոսեցի ձեզ հետ, բայց դուք ինձ չանսացիք։
(Գրաբար) Կացին ի բանի որդիքն Յովնադաբայ որդւոյ Ռեքեբայ զոր պատուիրեաց որդւոց իւրոց, չըմպել գինի, եւ ոչ արբին մինչեւ ցայսաւր. զի լուան պատուիրանի հաւրն իւրեանց։ Եւ ես խաւսեցայ ընդ ձեզ կանխաւ, եւ ոչ լուարուք ինձ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: