Ա. Լոպուխին
«Սեդեկիա թագավորը Հուքալին՝ Սեղեմիայի որդուն, և Սոփոնիա քահանային՝ Մաասիայի որդուն, ուղարկեց Երեմիա մարգարեի մոտ՝ ասելու. «Աղոթի՛ր մեզ համար մեր Տեր Աստծուն»»։ (Սինոդական թարգմ.) [3]
Սեդեկիան թույլ բնավորություն ուներ: Նա մեկ հետևում էր Երեմիայի խորհրդներին, մեկ էլ ենթարկվում էր իր ազնվականների խրատին, ովքեր Երեմիայի տված խորհուրդների հակառակն էին խոսում:
Հովաքաղը Երեմիա 38:1–րդ համարում իշխանների շարքում է թվարկվում: Սոփոնիան քահանաների մեջ բավականին բարձր դիրքում կանգնած մի անձնավորություն է (Եր. 21:1):
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 37:1
-------------------------------------------
(Էջմիածին թարգմ.) Սեղեմիայի որդի Յովաքաղին եւ Մաասիայի որդի Սոփոնիային, որոնք քահանաներ էին, Սեդեկիա արքան ուղարկեց Երեմիա մարգարէի մօտ՝ ասելով. «Դու մեզ համար աղօթի՛ր մեր Տէր Աստծուն»:
(Արարատ թարգմ.) Եվ Սեդեկիա թագավորը Սեղեմիայի որդի Հուդաքին և Մաասիայի որդի Սոփոնիա քահանային ուղարկեց Երեմիա մարգարեի մոտ՝ ասելով. «Խնդրում ենք, մեզ համար աղոթի՛ր Տիրոջը՝ մեր Աստծուն»։
(Գրաբար) Եւ առաքեաց արքայ Սեդեկիա զՅովաքաղ զորդի Սելիմայ, եւ զՍոփոնիայ որդի Մայասեայ զքահանայս առ Երեմիա մարգարէ՝ եւ ասէ. Կաց դու յաղաւթս ի վերայ մեր առ Տէր Աստուած մեր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: