Երեմիայի մարգարեության մեկնություն 44։12

Ա. Լոպուխին

«Եվ պիտի վերցնեմ մնացած հրեաներին, որոնք իրենց երեսն ուղղել են Եգիպտոսի երկիր գնալու և այնտեղ բնակվելու համար, նրանք ամենքը պիտի բնաջնջվեն Եգիպտոսի երկրում. սրով ու սովով պիտի բնաջնջվեն. փոքրից մինչև մեծը պիտի մեռնեն սրից ու սովից, և պիտի լինեն անեծք ու սարսափ, արհամարհանք ու նախատինք»։ (Սինոդական թարգմ.) [12]
 
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 44։1

-------------------------------
[12](Էջմիածին թարգմ.) Պիտի առնեն Յուդայի երկրի մնացորդներին, որոնք դիմեցին ու եկան Եգիպտացիների երկիրը՝ այստեղ բնակուելու համար, Եգիպտոսում եղած բոլոր մնացորդներին պիտի կորստեան մատնեն. պիտի սրի քաշուեն եւ սովից բնաջնջուեն, փոքրից մինչեւ մեծերը սրից պիտի ընկնեն ու սովից մեռնեն, պիտի մատնուեն նզովքի ու կորստեան, անէծքի ու նախատինքի:
(Արարատ թարգմ.) Եվ պիտի վերցնեմ Հուդայի մնացորդին, որոնք իրենց երեսն ուղղել են Եգիպտոս գնալու, որ այնտեղ պանդխտանան։ Ամենքը պիտի սպառվեն Եգիպտոսի երկրում, սրով ու սովով պիտի ոչնչանան, փոքրից մինչև մեծը սրից և սովից պիտի մեռնեն, և նրանք անեծք, ամայություն, նզովք ու նախատինք պիտի լինեն։
(Գրաբար) Եւ առցեն զմնացորդս Յուդայ՝ որ դէմ եդին մտանել յերկիրս Եգիպտացւոց բնակել աստ, կորուսանել զամենայն մնացորդս որ են յԵգիպտոս. եւ անկցին ի սուր, եւ սատակեսցին սովով, ի փոքուէ մինչեւ ցմեծամեծս՝ սրով եւ սովով մեռանիցին. եւ եղիցին ի նզովս եւ ի կորուստ՝ եւ յանէծս եւ ի նախատինս։