Երեմիայի մարգարեության մեկնություն 50։14

Սուրբ Եփրեմ Ասորի

Ճակա՛տ կազմեցէք Բաբելոնի շուրջը, ո՛վ դուք բոլոր աղեղնաւորներ, նետահարեցէ՛ք նրան, մի՛ խնայէք ձեր նետերը, որովհետեւ նա Տիրոջ դէմ մեղք գործեց:
     
     Սա մարգարեն ասում է մարերին և պարսիկներին, քանի որ հույների սուրը ևս Բաբելոն կգա: Գնացե՛ք, մեդացինե՛ր և պարսիկնե՛ր, խորտակե՛ք քաղդեացիների թագավորությունը և գահանիստ Բաբելոն քաղաքը, իսկ մնացածը կկործանեն հույները: Մարգարեն կանխատեսում է նաև հույների ներխուժումը, որոնք իրենց թագավոր Ալեքսանդրի գլխավորությամբ ներխուժեցին Ասիա և խորտակեցին Պարսկական թագավորությունը: Նրանք նաև քաղդեացիներին ճնշեցին՝ վերջ տալով նրանց նախկին փառքին և կործանելով նրանց Բաբելոն քաղաքը:
     

Ա. Լոպուխին

«Մարտական դիրքով շարվե՛ք Բաբելոնի շուրջբոլորը, բոլոր աղեղ լարողներ, նետե՛ր արձակեք նրա վրա, նետեր մի՛ խնայեք, որովհետև նա մեղանչել է Տիրոջ դեմ»։ (Սինոդական թարգմ.) [14]
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 50:1

-----------------------------------------

[14](Էջմիածին թարգմ.) Ճակա՛տ կազմեցէք Բաբելոնի շուրջը, ո՛վ դուք բոլոր աղեղնաւորներ, նետահարեցէ՛ք նրան, մի՛ խնայէք ձեր նետերը, որովհետեւ նա Տիրոջ դէմ մեղք գործեց:
(Արարատ թարգմ.) Շարվե՛ք Բաբելոնի դեմ շուրջանակի, ո՛վ բոլոր աղեղ լարողներ, նետե՛ր արձակեք նրա վրա, նետեր մի՛ խնայեք, որովհետև նա մեղանչել է Տիրոջ դեմ։
(Գրաբար) ճակատեցարուք շուրջ զԲաբելոնիւ ամենայն աղեղնաւորք. ձիգ դիք ի նա, եւ մի խնայէք ի նետս ձեր՝ զի Տեառն մեղաւ։