Երեմիայի մարգարեության մեկնություն 50։21

Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի

Դառն զայրոյթով յարձակուի՛ր նրա վրայ եւ վրէժխնդի՛ր եղիր նրա բնակիչներից: Սուրն ու աւերածութիւնը թող հետապնդեն նրան, - ասում է Տէրը. - ամէն ինչ արա՛ այնպէս, ինչպէս պատուիրեցի քեզ:
     
     Եվ Աստծո կամքով, բաբելոնացիների լկտիության համար քաջ և զորավոր Կյուրոսը հարձակվեց նրանց վրա, և նրա կողմից  իր հարձակմանը ենթարկվածներին հարիր դաժանության կիրառման մասին մենք կարող ենք իմանալ Երեմիայի բերանով Կյուրոսին ասված Նրա խոսքերից. «Դառն զայրույթով հարձակվի՛ր նրա վրա և վրեժխնդի՛ր եղիր նրա բնակիչներից: Սուրն ու ավերածությունը թող հետապնդեն նրան,— ասում է Տերը,— ամեն ինչ արա՛ այնպես, ինչպես պատվիրեցի քեզ»:
     

Ա. Լոպուխին

«Ելի՛ր նրա դեմ, աղաղակող երկրի դեմ, և պատժի՛ր նրա բնակիչներին. ավերի՛ր և բնաջնջի՛ր այն ամենը, ինչ նրանցն է, - ասում է Տերը, - և արա՛ այն ամենը, ինչ որ Ես հրամայել եմ քեզ»։ (Սինոդական թարգմ.) [21]
     
     Կոչ՝ ուղղված այն նվաճողին, ով պետք է գրավի Բաբելոնը: «Աղաղակող» արտահայտությունը եբրայերենում «մերաթհաիմ» է, որը նշանակում է «կրկնակի վրդովմունք»: Եբրայերենում այստեղ դրված կրկնակի թիվն ուժեղացնում է միտքը, , նաև Դատավ. 15:16, Սաղմ. 67:18 համարները:
     «Պատժի՛ր դրա բնակիչներին» այս  միտքը ավելի ճիշտ կլինի եբրայերենից հետևյալ կերպ թարգմանել. «Եվ պատիժներ բեր այդ երկրի բնակիչների վրա» (pekod): Սա Քաղդեայի անունն է, որը տրվում է՝ որպես Աստծո հատուկ հակառակորդի և որպես այս ընդդիմության համար Աստծո կողմից պատժի արժանի մեկի:
     «Ամեն ինչ նրանց հետևից». սա ավելի ստույգ կարելի է հետևյալ կերպ թարգմանել` «նրանց վերջին մնացորդը»:
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն   գլուխ 50:1

---------------------------------------

[21](Էջմիածին թարգմ.) Դառն զայրոյթով յարձակուի՛ր նրա վրայ եւ վրէժխնդի՛ր եղիր նրա բնակիչներից: Սուրն ու աւերածութիւնը թող հետապնդեն նրան, - ասում է Տէրը. - ամէն ինչ արա՛ այնպէս, ինչպէս պատուիրեցի քեզ:
(Արարատ թարգմ.) «Ելի՛ր Մերաթայիմ երկրի դեմ և Փակուդի բնակիչների դեմ, ավերի՛ր և բնաջնջի՛ր մինչև նրանց վերջինը,- ասում է Տերը,- և արա՛ այն ամենը, ինչ որ հրամայում եմ քեզ։
(Գրաբար) ի վերայ երկրի։ Ել դառնութեամբ ի վերայ նորա, եւ ի բնակչաց նորա խնդրեսջիր վրէժս։ սուր եւ ապականութիւն զկնի նորա՝ ասէ Տէր. եւ արասջիր ըստ ամենայնի զոր պատուիրեցի քեզ։