Սուրբ Եփրեմ Ասորի
Հեռացէ՛ք Բաբելոնի միջից, Քաղդէացիների երկրից դո՛ւրս ելէք եւ եղէ՛ք ինչպէս վիշապներ՝ ոչխարների հօտի առաջ:
Մարգարեն սա ասում է Հուդայի որդիներին, որպեսզի նրանք իրենց հարևաններին Բաբելոնից հեռանալ հորդորեն:
Սուրբ Հովհան Ոսկեբերան
Հեռացէ՛ք Բաբելոնի միջից, Քաղդէացիների երկրից դո՛ւրս ելէք եւ եղէ՛ք ինչպէս վիշապներ՝ ոչխարների հօտի առաջ:
Կախվածություն մի՛ ունեցեք Բաբելոնից, թեև այնտեղ եք ապրել: Կամ, եթե ոչ սա, ապա վիշապների նման, այսինքն՝ սարսափելի ու ատելի:
Ա. Լոպուխին
«Փախե՛ք Բաբելոնից և հեռացե՛ք քաղդեացիների երկրից, ու եղե´ք նոխազների պես՝ ոչխարների հոտի առջևում»։ (Սինոդական թարգմ.) [8]
Գերեվարված հրեաները առաջինը պետք է հեռանան Բաբելոնից ճիշտ այնպես, ինչպես այծերն են գնում հոտի առջևից, իսկ մյուսները հետևում են նրանց:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 50:1
-----------------------------
[8](Էջմիածին թարգմ.) Հեռացէ՛ք Բաբելոնի միջից, Քաղդէացիների երկրից դո՛ւրս ելէք եւ եղէ՛ք ինչպէս վիշապներ՝ ոչխարների հօտի առաջ:
(Արարատ թարգմ.) Բաբելոնից փախե՛ք և թողե՛ք քաղդեացիների երկիրը. նոխազների պե՛ս եղեք՝ հոտերի առջևում։
(Գրաբար) Աւտարացարուք ի միջոյ Բաբելոնի. եւ յերկրէդ բաբելացւոց ելէք, եւ եղերուք իբրեւ զվիշապս առաջի խաշանց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: