Երեմիայի մարգարեության մեկնություն 52։19

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Դահճապետն առաւ նաեւ կոնքերն ու թաղարները, քամիչներն ու աշտանակները, խնկամաններն ու տուփերը. ո՛րը ոսկի էր՝ վերցրեց իբրեւ ոսկի, ո՛րն արծաթ էր՝ իբրեւ արծաթ:
   
    Անոթներ անվանում է ոսկե բաժակները, որոնցով նրանք գինի և խունկ էին լցնում կրակի մեջ. «Աֆոֆ» անվանում է բաժակները լվանալու համար օգտագործվող անոթները (ποτηροπλύται): Արյուն շաղ տալու համար նախատեսված «masmarof» անոթները  և ափսեները (κυάθους) կոչում է փոքր անոթներ (ξέστια), քանի որ դրանցով նրանք մեծ անոթներից գինի էին վերցնում:
   

  Ա. Լոպուխին

Ե´վ ափսեները, և´ աքցանները, և´ թասերը, և՛ կաթսաները, և՛ աշտանակները, և՛ խնկամանները, և՛ գավաթները, ինչը որ ոսկուց էր՝ որպես ոսկի, ինչը որ արծաթից էր՝ որպես արծաթ, թիկնապահապետը վերցրեց»։ (Սինոդական թարգմ.) [19]
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 52։1
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 52։18

--------------------------------

[19] (Էջմիածին թարգմ.) Դահճապետն առաւ նաեւ կոնքերն ու թաղարները, քամիչներն ու աշտանակները, խնկամաններն ու տուփերը. ո՛րը ոսկի էր՝ վերցրեց իբրեւ ոսկի, ո՛րն արծաթ էր՝ իբրեւ արծաթ:
(Արարատ թարգմ.) Ե՛վ բաժակները, և՛ բուրվառները, և՛ կոնքերը, և՛ ամանները, և՛ աշտանակները, և՛ խնկամանները, և՛ զոհաբերական կոնքերը վերցրեց թիկնապահապետը, ինչը որ ոսկուց էր՝ որպես ոսկի, ինչը որ արծաթից էր՝ որպես արծաթ։
(Գրաբար) եւ զապփովթն, եւ զամասարակովթ, եւ զպարզուտսն, եւ զաշտանակսն, եւ զճաշակսն. եւ զտուփսն, որ ոսկի՝ ոսկի, եւ որ արծաթի՝ արծաթի, առ դահճապետն։