Ա. Լոպուխին
«Ճեղք բացվեց քաղաքի մեջ, և բոլոր պատերազմիկները փախան ու գիշերով քաղաքից դուրս եկան երկու պարիսպների միջև գտնվող դարպասի միջով, որը թագավորական պարտեզի մոտ է, և գնացին տափաստանի ճանապարհով. մինչդեռ քաղդեացիներն էլ շրջապատել էին քաղաքը»։ (Սինոդական թարգմ.) [7]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 52։1
----------------------------------
[7] (Էջմիածին թարգմ.) Քաղաքի պարիսպը ճեղք տուեց, բոլոր կռուող մարդիկ փախուստի դիմեցին եւ գիշերով, երբ քաղդէացիները քաղաքի շուրջն էին, ներքին եւ արտաքին պարիսպների մէջ ընկած դարպասի ճանապարհով, արքունի պարտէզի կողմով դուրս եկան քաղաքից եւ շարժուեցին արաբացիների ճանապարհով:
(Արարատ թարգմ.) Քաղաքը ճեղքվեց, և պատերազմիկները փախան ու գիշերով քաղաքից դուրս եկան երկու պարիսպների միջի դարպասի ճանապարհով, որ թագավորի պարտեզի մոտ է, թեև քաղդեացիները շրջապատել էին քաղաքը։ Եվ նրանք գնացին Արաբայի ճանապարհով։
(Գրաբար) Եւ խրամատեցաւ քաղաքն, եւ ամենայն արք պատերազմաւղք փախեան, եւ ելին ի քաղաքէ անտի ի գիշերի ընդ ճանապարհ դրանն՝ ընդ պարիսպ եւ ընդ պատուհան, ընդ կողմն պարտիզին արքունի. եւ քաղդեացիքն շուրջ զքաղաքաւն էին։ եւ գնացին ընդ ճանապարհս արաբացւոց։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: