Ա. Լոպուխին
18-21․ «Ուրեմն լսե՛ք, ժողովուրդնե՛ր, և իմացի՛ր, հավաք, ինչ է լինելու նրանց հետ»։ [18] «Լսի՛ր, երկի՛ր. ահա, Ես այս ժողովրդի վրա կործանում եմ բերելու՝ նրանց խորհուրդների պտուղը. որովհետև նրանք Իմ խոսքերը չլսեցին և Իմ օրենքը մերժեցին»։ «Իմ ինչի՞ն է պետք կնդրուկը, որը գալիս է Սաբայից, և անուշահոտ խնկեղեգը՝ հեռավոր երկրից։ Ձեր ողջակեզներն ընդունելի չեն, և ձեր զոհերը հաճելի չեն Ինձ»։ «Դրա համար Տերն այսպես է ասում. «Ահա, Ես այս ժողովրդի համար գայթակղության քարեր եմ դնում, և դրանց պատճառով պիտի սայթաքեն հայրերն ու որդիները միասին, հարևանն ու նրա ընկերը, և պիտի կորչեն»»։ (Սինոդական թարգ․)
Բոլոր ազգերը հրավիրվում են լսելու հրեաների վերաբերյալ Աստծու [կայացրած] վճիռը: Հրեաները չլսեցին Եհովայի խոսքերը՝ մտածելով, որ իրենց բոլոր հանցագործությունները կծածկեն ընտիր խունկ ու զոհ մատուցելով: (Ինչպես Սաբայից կամ Երջանիկ Արաբիայից բերված խունկը, այնպես էլ արտերկրից բերված անուշահոտ խնկեղեգը պարտադիր ընծաներ չէին): Հետևաբար Աստված գայթակղություններ կդնի հրեա ժողովրդի առաջ, այսինքն՝ հյուսիսից նրանց վրա ազգեր կուղարկի:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 6:9
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Այդ մասին իմացան ազգերը, նաեւ նրանք, որ նրանց մէջ հովուութիւն էին անում հօտերին:
(Արարատ թարգ․) Ուրեմն լսե՛ք, ո՛վ ազգեր, և իմացի՛ր, ո՛վ ժողովուրդ, ինչ է լինելու նրանց։
(Գրաբար) վասն այնորիկ լուան ազգք, եւ որ հովուէին զհաւտս ի նոսա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: