Զաքարիայի մարգարեության մեկնություն 1։12

Ա․ Լոպուխին

Տիրոջ Հրեշտակը պատասխան տվեց ու ասաց. «Տեր Ամենակալ, մինչև ե՞րբ չես ողորմելու Երուսաղեմին ու Հուդայի երկրի քաղաքացիներին, որոնց վրա արդեն յոթանասուն տարի է, ինչ Դու բարկացած ես»: (Սինոդական թարգ․)[12]
   
   Այդ իսկ պատճառով Տեր Աստծու Հրեշտակը Ամենակալ Տիրոջ մոտ բարեխոսությամբ է հանդես գալիս, որպեսզի Նրա ողորմությունը վերադառնա Երուսաղեմին և հրեաների ամբողջ երկրին, որն արդեն յոթանասուն տարի Տիրոջ բարկության տակ է: 15−րդ համարից, ինչպես նաև երկրորդ և ութերորդ տեսիլքներից, պարզ է դառնում, որ ընտրյալ ժողովրդի համար Տիրոջ հրեշտակի բարեխոսությունն իր բովանդակությամբ հիշեցնում է Հայտնության գրքի 6:10−րդ համարը. «Սուրբ և ճշմարի՛տ Տեր, մինչև ե՞րբ պիտի չդատես ու վրեժ չլուծես» և այլն:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Պատասխանեց Հրեշտակը եւ ասաց. «Տէ՛ր Ամենակալ, մինչեւ ե՞րբ չես ողորմելու Երուսաղէմին եւ Յուդայի երկրի քաղաքներին, որոնց այս եօթանասուն տարի է, ինչ անտես ես արել»:
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ հրեշտակը պատասխանեց և ասաց. «Ո՛վ Զորքերի Տեր, մինչև ե՞րբ չես գթալու Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, որոնց վրա յոթանասուն տարի է՝ զայրացած ես»։
(Գրաբար) Պատասխանի ետ հրեշտակն եւ ասէ. Տէր ամենակալ, մինչեւ ցե՞րբ ոչ ողորմեսցիս ի վերայ Երուսաղէմի եւ քաղաքացն Յուդայ, զորս անտես արարեր այս եւթանասուներորդ ամ։