Ա․ Լոպուխին
«Նրան հարցնելու են, թե ինչի՞ց են առաջացել քո ձեռքի սպիերը, իսկ նա պատասխանելու է, թե դրանք այն բանի պատճառով են, որ իրեն հարվածել են իրեն սիրողների տանը»: (Սինոդական թարգ․) [6]
Եթե որևէ մեկի մոտ հեթանոսական աստվածներին ծառայելու ժամանակ ձեռքի վրա արված կտրվածքներ հայտնաբերվեն, ապա դրանք ունեցողները սկսելու են խնամքով թաքցնել դրանց ծագման իրական պատճառը` հղում անելով այն հարվածներին, որոնք ստացել են ծնողներից: «Սիրողներ» արտահայտության ներքո նկատի են առնվում կեղծ մարգարեի ծնողները, որոնք Տիրոջ անունով սուտ խոսելու համար վերքեր են հասցնում նրան:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Եւ երբ ես նրան ասեմ՝ «Այդ ի՞նչ վէրքեր են քո ձեռքերի մէջ», նա կ՚ասի՝ «Դրանք այն վէրքերն են, որ ես ստացել եմ իմ սիրելի ազգի տանը»:
(Արարատ թարգ․) Եվ եթե նրան հարցնեն. “Այս ի՞նչ վերքեր են ձեռքերիդ մեջ”, նա ասելու է. “Այս հարվածները ես իմ բարեկամների տանն եմ ստացել”»։
(Գրաբար) Եւ ասացի ցնա. Զ՞ինչ են վէրքդ այդոքիկ ի մէջ ձեռաց քոց. եւ ասասցէ. Զորս վիրաւորեցայ ի տան սիրելւոյ իմոյ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: