Զաքարիայի մարգարեության մեկնություն 2։2

Ա. Պ. Լոպուխին (†1904)

2-4․ «Եվ ես հարցրի. «Ո՞ւր ես գնում»։ Նա ասաց ինձ. «Գնում եմ չափելու Երուսաղեմը, որպեսզի տեսնեմ, թե որքան է նրա լայնությունը և որքան՝ երկարությունը»»: [2]«Եվ ահա ինձ հետ խոսող հրեշտակը դուրս է գալիս, և մի ուրիշ հրեշտակ ընդառաջ է գալիս նրան»։ «Եվ նա ասաց նրան. «Շտապի՛ր, ասա՛ այդ պատանուն. «Երուսաղեմը պիտի բնակեցնի իր շրջակայքը՝ նրա մեջ մարդկանց և անասունների բազմության պատճառով»»: (Սինոդական թարգ․)
   
    Մարդկանց ու անասունների մեծ բազմության պատճառով Երուսաղեմը չի կարող սահմանափակվել որոշակի սահմաններով. այն պիտի ներկայացնի լայնարձակ և մարդկանց բազմությամբ բնակեցված մի տարածություն, որը սահմանափակված չէ պարիսպներով, և այդ պատճառով այն մարդու Երուսաղեմի չափերը որոշելու մտադրությունն «աննպատակ» է դառնում:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) ասացի նրան. «Ո՞ւր ես գնում»: Ասաց ինձ. «Գնում եմ չափելու Երուսաղէմը եւ տեսնելու, թէ որքա՞ն է նրա լայնութիւնը եւ որքա՞ն՝ երկարութիւնը»:
(Արարատ թարգ․) Եվ ասացի. «Դու ո՞ւր ես գնում»։ Եվ նա ինձ ասաց. «Երուսաղեմը չափելու, որ տեսնեմ, թե որքան է լայնությունը, և որքան՝ երկարությունը»։
(Գրաբար) Եւ ասեմ ցնա. Յո՞վ երթաս։ Եւ ասէ ցիս. Չափել զԵրուսաղէմ, եւ տեսանել թէ ո՞րչափ է լայնութիւն նորա՝ եւ որչափ երկայնութիւն։