Զաքարիայի մարգարեության մեկնություն 2։6

Ա․ Լոպուխին

«Հե՛յ, հե՛յ, փախե՛ք հյուսիսի երկրից»,− ասում է Տերը,− «քանի որ երկնային չորս քամիներով Ես ձեզ ցիրուցան արեցի»,− ասում է Տերը: (Սինոդական թարգ․)[6]
   
   Մարգարեի երրորդ տեսիլքում պատկերվում է բնակիչների բազմության պատճառով Երուսաղեմի սահմանների ընդարձակումը։ [Դրանք այնքան են ընդարձակվելու, որ քաղաքը] պարսպապատելը անհնարին է դառնալու: Որտեղի՞ց է գալիս այս բազմամարդությունը: Գերությունից դեռևս փոքր թվով հրեաներ են վերադարձել: 2−րդ գլխի 6−13−րդ համարներում, որոնք իբրև լրացնում են մարգարեի երրորդ տեսիլքը, այն միտքն է արտահայտվում, որ բոլոր երկրներով մեկ ցիրուցան եղած Իսրայելի զավակները աստիճանաբար վերադառնալու են իրենց հայրենի քաղաքը: Իր Հրեշտակի միջոցով Տերը, ամենից առաջ, նրանց հյուսիսային երկրից, այսինքն՝ Բաբելոնից է կանչում:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) «Հէ՛յ, հէ՛յ, փախէ՛ք հիւսիսի երկրից, - ասում է Տէրը, - քանզի երկնքի չորս կողմերից պիտի հաւաքեմ ձեզ, - ասում է Տէրը:
(Արարատ թարգ․) «Օ՜, օ՜, հյուսիսի երկրից փախե՛ք,- ասում է Տերը,- որովհետև երկնքի չորս հողմերի պես ցրել եմ ձեզ,- ասում է Տերը։
(Գրաբար) Ո փախերուք յերկրէ հիւսւսոյ, ասէ Տէր. զի ի չորից հողմոց երկնից ժողովեցից զձեզ, ասէ Տէր։