Զաքարիայի մարգարեության մեկնություն 2։7

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Փրկվի՛ր, ո՛վ Սիոն, որ բնակվում ես Բաբելոնի դստեր մոտ»: (Սինոդական թարգ․)[7]
   
   Բաբելոնում մնալը, որին սպառնում է Տիրոջ բարկությունը, ինչպես ցույց է տրված մարգարեի առաջին երկու տեսիլքներում, արդեն վտանգավոր է դառնում, որովհետև հեթանոսների մեջ մնացողները նույնպես կարող են արժանանալ նրանց նույն ճակատագրին:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Դէպի Սիոն դիմելով՝ փրկեցէ՛ք ձեզ, Բաբելոնի դստեր բնակիչնե՛ր»:
(Արարատ թարգ․) Օ՜, Սիո՛ն, ազատվի՛ր, որ բնակվում ես Բաբելոնի դստեր մոտ»։
(Գրաբար) Ի Սիոն դիմեալ ապրեցարուք բնակիչք դստեր Բաբելոնի։