Զաքարիայի մարգարեության մեկնություն 5։6

Ա․ Լոպուխին

Այն ժամանակ, երբ ես հարցրեցի, թե ի՞նչ է դա, Նա պատասխանեց ու ասաց. «Դա դուսր է գալիս կշռաչափը»,− ու շարունակեց,− «դա նրանց պատկերն է ամբողջ երկրով մեկ»: (Սինոդական թարգ․)[6]
   
   Մարգարեն իր աչքի առաջ հայտնված մի կշռաչափ է տեսնում (եֆա). սա հրեաների մոտ սորուն մարմինների իրականում գոյություն ունեցած չափման ամենամեծ միավորն է: Հրեշտակի բացատրությունների համաձայն` դա նշանակում է, որ չապաշխարող մեղավորների մեղքի չափն առհասարակ ամբողջ երկրով մեկ լրացել է: Այստեղ ենթադրվում են անմաքուր կյանքով ապրողների ներկայացուցիչները, որոնց վրա արդեն իսկ անեծք է արվել, և որոնց անխուսափելիորեն պատիժ է սպասում, ինչպես որ երևում է թռչող գլանակի վերաբերյալ նախորդ տեսիլքից։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Ես ասացի. «Ի՞նչ է»: Ասաց ինձ. «Դա կշռաչափ է, որ ելնում է». եւ շարունակեց. «Դա նրանց անիրաւութիւնն է ամբողջ երկրով մէկ»:
(Արարատ թարգ․) Եվ ես ասացի. «Ի՞նչ է»։ Նա ասաց. «Այս դուրս եկողը արդու է»։ Եվ ասաց. «Սա նրանց անօրենությունն է ամբողջ երկրում»։
(Գրաբար) Եւ ասեմ՝ Զի՞նչ է։ Եւ ասէ ցիս. Այդ է չափ որ ելանէ. եւ ասէ. Այդ է անիրաւութիւն նոցա ընդ ամենայն երկիր։