Հովնանի մարգարեության մեկնություն 1:10

Ա․ Լոպուխին

Մարդիկ շատ վախեցան ու ասացին նրան. «Ինչի՞ համար ես դու այդ բանը արել»: Քանի որ այդ մարդիկ իմացան, որ նա փախչում է Տիրոջ ներկայությունից, ինչպես որ ինքը հայտնեց նրանց: (Սինոդական թարգ․)[10]
   
   Այս համարում ներկայացվում են մարգարեի պատմությունից նավաստիների ստացած տպավորությունները: «Մարդիկ շատ վախեցան… քանի որ այդ մարդիկ իմացան, որ նա փախչում է Տիրոջ ներկայությունից»․ սա նշանակում է, որ նրանց վախը կրոնական էր. նրանք վախենում են Տեր Աստծուց, սարսափում են Նրա մեծությունից ու հզորությունից: Անկասկած, նավաստիները նաև զգում են, որ իրենց առաջ սովորական մարդ չէ կանգնած, այլ հայտնություն ստանալու համար Աստծու կողմից ընտրված մեկը, չնայած որ նա Տիրոջ առաջ մեծ մեղավոր էր. սա ակնառու է դառնում Հովնան մարգարեի հանդեպ նրանց հետագա վերաբերմունքից (12−14 համարներ):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Մարդիկ շատ վախեցան եւ ասացին նրան. «Այդ ի՞նչ ես արել» (որովհետեւ իմացան, թէ փախել է Տիրոջից, քանի որ պատմեց նրանց):
(Արարատ թարգ․) Եվ այն մարդիկ շատ վախեցան և նրան ասացին. «Այդ ի՜նչ ես արել դու», որովհետև այդ մարդիկ իմացան, որ նա փախչում է Տիրոջ երեսից, քանզի պատմել էր նրանց։
(Գրաբար) Եւ երկեան արքն երկեւղ մեծ եւ ասեն ցնա. Զի՞նչ գործեցեր զայդ. զի գիտացին, թէ յերեսաց Տեառն փախուցեալ էր՝ քանզի պատմեաց նոցա։