Հովնանի մարգարեության մեկնություն 2:11

Ա․ Լոպուխին

Եվ Տերը հրամայեց կետին, ու կետը նրան ցամաք նետեց: (Սինոդական թարգ․)[11]
   
   Տեքստում չի մատնանշվում այն վայրը, որտեղ Հովնանը դուրս է նետվում, սակայն եթե հաշվի առնենք այս հատվածի կապը 3−րդ գլխի սկզբնական համարների հետ, ապա այստեղ պետք է Միջերկրական ծովի պաղեստինյան ափը հասկանալ:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Եւ Տէրը հրամայեց վիշապ ձկանը, եւ ձուկը նրան ցամաք նետեց:
(Արարատ թարգ․2:10) Եվ Տերը հրամայեց ձկանը, և նա Հովնանին փսխեց ցամաքին։
(Գրաբար) Եւ հրամայեցաւ ի Տեառնէ վիշապ ձկանն՝ եւ եթուք զնա ի ցամաք։