Ա․ Լոպուխին
Իսկ դուք նրան այն բանով եք հայհոյում, որ ասում եք․ «Տիրոջ սեղանը հարգանքի արժանի չէ, և նրա բերքը՝ սնունդը անպետք է»։ (Սինոդական թարգ․) [12]
Մարգարեն քահանաների նախկին հանդիմանությանը ավելացնում է այն, որ նրանք իրենք են (ներքուստ) ասում, որ «Տիրոջ սեղանը», այսինքն` զոհասեղանը, «արդեն պղծված է» (ռուսերենի փոխարեն հետևյալ կերպ պետք է թարգմանել քահանաների խոսքերը. «հարգանքի արժանի չէ»), և նույնիսկ իրենք են դժկամությամբ ճաշակում զոհերից իրենց մնացած մասերը։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Իսկ դուք պղծեցիք այն ձեր այն խօսքով, թէ՝ «Տիրոջ սեղանը պիղծ է, եւ այն կերակուրը, որ դրւում է նրա վրայ, արհամարհուած է»
(Արարատ թարգ․) Բայց դուք այն պղծում եք, երբ ասում եք. Տիրոջ սեղանը պղծված է, և նրա բերքը՝ ուտեստը, անարգ։
(Գրաբար) Եւ դուք պղծեցէք զնա՝ յասելն ձեր՝ թէ սեղան Տեառն պիղծ է, եւ կերակուրն որ դնի ի վերայ նորա՝ արհամարհեալ է.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: