Սոփոնիայի մարգարեության մեկնություն 2:13

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Եվ Նա պիտի տարածի Իր ձեռքը դեպի հյուսիս, պիտի կործանի Ասորեստանը և Նինվեն պիտի դարձնի ավերակ՝ անջրդի մի վայր՝ ինչպես անապատը»: (Սինոդական թարգ․)[13]
   
   Ասորեստանի և Նինվեի մոտալուտ ամայացման մասին Սոփոնիա մարգարեի ամբողջ ահազդու խոսքն իր  բովանդակությամբ  և բնույթով հիշեցնում է նույն թեմայի շուրջ Նավումի մարգարեությանը (Նավ. 1:1, 14, 2:2 և այլն, 3:1–7 և այլն): Միայն թե Սոփոնիա մարգարեի խոսքերում, ասես, զգացվում է Ասորեստանին ու Նինվեին  սպառնացող աղետի առավել մոտ լինելը. Աստծու պատժիչ ձեռքն արդեն պարզվել է Նինվեի և Ասորեստանի վրա (13-րդ համար, ա), և ճակատագրական աղետները պատրաստ են հզոր հեղեղի պես թափվել այդ քաղաքի և այդ երկրի վրա: «Ես պիտի նայեմ … արևելյան և հյուսիսային երկրների բնակիչներին և մյուսների հետ միասին կործանեմ նաև ասորեստանցիներին, իսկ ավերված քաղաքների թվին պիտի ավելացնեմ նաև ամենահայտնի Նինվեն՝ քաղդեացիների գլխավոր քաղաքը: Այն պիտի դառնա անջրդի՝ նման անանցանելի և անմարդաբնակ վայրերի … Եվ դրան ավելացնում է նաև զգալի քանակով այլ նշաններ...» (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի. «Սոփոնիայի մարգարեության մեկնություն»,  Աստվածաբանական բանբեր, 1895,  հ. Բ, էջ 367):

--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Իմ ձեռքը կ՚երկարեմ հիւսիսի վրայ եւ կը բնաջնջեմ ասորեստանցուն, Նինուէն ապականութեան կ՚ենթարկեմ՝ անապատի պէս անջրդի կը դարձնեմ,
(Արարատ թարգ.) Եվ նա իր ձեռքը մեկնելու է հյուսիսի դեմ և կորցնելու է Ասորեստանին, Նինվեն ամայություն է դարձնելու, չոր երկիր, ինչպես անապատը։
(Գրաբար) Եւ ձգեցից զձեռն իմ ի վերայ հիւսւսոյ եւ սատակեցից զԱսորեստանեայն, եւ եդից զՆինուէ յապականութիւն՝ անջրդի իբրեւ զանապատ.