Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Եվ այդ երկիրը պիտի տրվի Հուդայի տան մնացորդին, և նրանք այնտեղ պիտի արածեցնեն, իսկ երեկոյան պիտի հանգստանան Ասկաղոնի տներում, որովհետև նրանց Տեր Աստվածը պիտի այցելի նրանց և վերադարձնի գերությունից»:(Սինոդական թարգ․)[7]
Տե՛ս Սոփոնիայի մարգարեության մեկնություն գլուխ 2:4
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Ծովեզերքը Յուդայի տան մնացորդներինը կը լինի, հօտերը այնտեղ կը ճարակեն, եւ Յուդայի երկրի որդիների սիրոյն նրանք գիշերը կ՚իջեւանեն Ասկաղոնի տներում, քանի որ նրանց այցի է եկել իրենց Տէր Աստուածը, որ վերադարձրեց նրանց գերութիւնից:
(Արարատ թարգ.) Եվ այն Հուդայի տան մնացորդինը պիտի լինի, և նրանք պիտի արածեն, երեկոյան Ասկաղոնի տներում պիտի մակաղեն, որովհետև Տերը՝ նրանց Աստվածը, նրանց պիտի հիշի և նրանց գերությունը ետ դարձնի։
(Գրաբար) Եւ եղիցի վիճակ ծովուն մնացորդաց տանն Յուդայ. եւ ի նոսա ճարակեսցին, եւ ի տունս Ասկաղոնայ առ աւթ դադարեսցեն յերեսաց որդւոցն Յուդայ, զի ելեալ է նոցա յայց Տէր Աստուած իւրեանց. եւ դարձոյց զգերութիւն նոցա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: