Ովսեեի մարգարեության մեկնություն 12:2

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Սակայն Տերը նաև Հուդայի հետ դատ ունի. Նա պիտի այցելի Հակոբին՝ ըստ նրա ճանապարհների, հատուցի նրան՝ ըստ իր գործերի։ (Սինոդական թարգ․) [2]:
   
    2−րդ համարում մարգարեն հիշում է Հուդայի մասին, որին նույնպես պատիժ է սպասվում։

    «Նա պիտի այցելի Հակոբին»․ Հակոբի ներքո մարգարեն նկատի ունի տասը ցեղերից կազմված թագավորությունը, իսկ Հուդային այցելելը ցույց է տալիս հրեաների ապագա պատիժը։

    3−րդ համարում եղած Հուդայի մասին հիշատակությունը նորագույն մեկնիչները (Նովակ, Գոոնակեր) համարում են մարգարեական խոսքի ընթացքի խախտում, քանի որ այդ խոսքի առարկան  Իսրայելն է։ Այդ պատճառով ենթադրում են, որ Հուդա անունը Իսրայել անվան փոխարեն դրվել է ուշ շրջանի դպիրների կողմից։

--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Տէրը վէճ ունեցաւ Յուդայի հետ եւ կը պատժի Յակոբին. ըստ նրա ճանապարհի եւ ընթացքի կը հատուցի նրան:
( Ովսեե 12։3․ Արարատ թարգ․) Տերը Հուդայի հետ ևս վեճ ունի և պիտի պատժի Հակոբին նրա ճանապարհների համեմատ, ըստ նրա արարքների պիտի հատուցի նրան։
(Գրաբար) Եւ դատաստան Տեառն ընդ Յուդայ. խնդրել վրէ՛ժ ի Յակովբայ. Ըստ ճանապարհաց նորա և ըստ գնացի՛ց նորա հատուսցէ՛ նմա։