Ովսեեի մարգարեության մեկնություն 5:8

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Շեփոր հնչեցրե՛ք Գաբաայում, փող՝ Ռամայում, աղաղակե՛ք Բեթավանում․ «Քո հետևից, ո՜վ Բենիամին»։ (Սինոդական թարգ․) [8]
   
    Մարգարեն արդեն տեսնում է թշնամիների երկիր ներխուժումը, որի պատճառով նա հրամայում է քաղաքներում տագնապի ազդանշաններ հնչեցնել։ Միաժամանակ մարգարեն խոսում է Գաբաայի և Ռամայի մասին։ Այս անուններով Աստվածաշնչում մի քանի վայրեր են հիշատակվում։ Հավանաբար մարգարեն նկատի ունի Սավուղի Գաբաան (Ա Թագ․ 10։16, 11։4, Հեսու․ 15։57, 18։24, Ա Թագ․ 13։16, Գ Թագ․ 15։22, Դատ․ 19, 20:1), ), որը գտնվում է Ռամայի և Երուսաղեմի միջև՝      Երուսաղեմից և Բենիամինի Ռամայից 20−30 ասպարեզ (4−5 կմ) հեռավորության վրա, վերջինս էլ Գաբաայի մոտակայքում է (Դատ․ 19։13, Ես․ 10։29, Գ Թագ․ 15:17, Հեսու․ 18։25

    Մարգարեի կողմից հիշատակված երկու քաղաքները գտնվում էին տասը ցեղերի թագավորության հարավային սահմանին և արդեն պատկանում էին հարավային թագավորությանը։ Հատկապես Ռաման և Գաբաան նշելով՝ մարգարեն ցանկանում է ասել, որ թշնամիներն արդեն հասել են թագավորության հարավային սահմաններին, այսինքն՝ գրավել են դրա ողջ տարածքը։

       «Աղաղակե՛ք Բեթավանում» (սլավոներեն՝ «ազդարարե՛ք Ովնի տանը») արտահայտությամբ նկատի է առնվում Բեթելը (Ովս․ 4։15 համարի ցուցումը)։

      «Քո հետևից, ո՜վ Բենիամին» խոսքերը, ըստ երևույթին, վերցված են Դատավորներների Գրքի 5-րդ գլխի14 համարից։ Դրանց իմաստը այնքան էլ պարզ չէ և տարբեր կերպ է մեկնաբանվում։

    Որոշ մեկնիչների կարծիքով, մարգարեն բերված խոսքերով մատնանշում է այն վտանգը, որը Բենիամինի կողմից սպառնում է Իսրայելին։ Իսկ մյուսների կարծիքով, տվյալ խոսքերում հենց Բենիամինի համար է նախազգուշացում բովանդակվում («acharecha» (քո հետևից) արտահայտությունը հայցական հոլովի հատուկ ձև է համարվում և հետևյալ կերպ է թարգմանվում․ «զգուշացի՛ր,  Բենիամի՛ն»):

    Կամ էլ այն միտքն է արտահայտվում, որ թշնամիները ոչ միայն անցել են տասը ցեղերի թագավորությունը, այլ նաև Բենիամինի ցեղին պատկանող տարածքը և արդեն գտնվում են Բենիամինի այն կողմում (հետևում)։ «Քո հետևից, ո՜վ Բենիամին» բառերի փոխարեն սլավոներենում «Բենիամինը սարսափեց» (հունարեն՝ «εξέστη») տարբերակն է։ Ենթադրվում է, որ մասորեթական տեքստի «acharecha» (քո հետևից) բառի փոխարեն Յոթանասնիցը ընթերցել է «jeherad», որն էլ ծագում է «harad»՝ դողալ բայից։

--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Փո՛ղ հնչեցրէք բլուրների վրայ, գոռացէ՛ք բարձունքների վրայ, յայտարարեցէ՛ք Ովնի տանը, թէ յիմարացաւ Բենիամինը,
(Արարատ թարգ․) Շեփո՛ր հնչեցրեք Գաբաայում, փող՝ Ռամայում, բարձրաձայն կանչե՛ք Բեթավանում. քո հետևից, ո՛վ Բենիամին։
(Գրաբար) Փո՛ղ հարէք ի վերայ μլրոց. գոչեցէ՛ք ի վերայ բարձանց. քարո՛զ կարդացէք ի տուն Ովնայ. թէ յիմարեցաւ Բենիամին,