Միքիայի մարգարեության մեկնություն 1։9

Ա․ Լոպուխին

որովհետև ցավալի է նրա պարտությունը, հասավ մինչև Հուդա, հասավ անգամ մինչև իմ ժողովրդի դարպասները, մինչև Երուսաղեմ։ (Սինոդական թարգ․)[9]
   
   Սամարիայի կործանման համար մարգարեի վշտի պատճառն այն է, որ նմանատիպ աղետ է սպառնում նաև Հուդային ու Երուսաղեմին։ Ընդ որում՝ մարգարեն Երուսաղեմը «ժողովրդի դարպասներ» է անվանում, որովհետև Երուսաղեմը երկրի համար այն նույն նշանակությունն ուներ, ինչ դարպասները քաղաքի համար։ Դրանք եղել են բարձրագույն դատաստանի իրականացման և ժողովրդի հավաքման վայր, թագավորական նստավայր (Բ Օր․ 22։19, Եր․ 17։19)։ Երուսաղեմի գրավումը երկրին տիրելու բանալին էր, ինչպես որ քաղաքի դարպասների գրավմամբ վերջինս թշնամիների իշխանությանն էր հանձնվում։ Ռուսերեն տեքստի «ցավալի («anuschah») է նրա պարտությունը» արտահայտության փոխարեն սլավոներենում «որովհետև սաստկացավ (κατεκρατησεν) նրա խոցը», այսինքն` «խոցը գերեց նրան» տարբերակով է ընթերցվում. «նրա» բառի փոխարեն («αὐτῆς» սեռական հոլովով է, որը ծագում է «κατεκρατησεν» բառից) սլավոներենում պետք է լինի «նրանով» (սա էլ կախված է «սաստկանալ» բայից)։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) քանի որ սաստկացան նրա հարուածները, քանի որ մինչեւ Յուդայի երկիր հասան դրանք, մօտեցան մինչեւ իմ ժողովրդի դռները եւ Երուսաղէմ:
(Արարատ թարգ․) Որովհետև անբժշկելի է նրա վերքը. մինչև Հուդա եկավ, հասավ իմ ժողովրդի դարպասին՝ մինչև Երուսաղեմ։
(Գրաբար)Զի սաստկացան հարուածք նորա. քանզի հասին մինչև ի Յուդայ, և մերձեցան մինչև ի դրունս ժողովրդեան իմոյ և յԵրուսաղէմ։