Միքիայի մարգարեության մեկնություն 2։11

Ա․ Լոպուխին

Եթե ինչ−որ թեթևամիտ սուտ հնարեր ու ասեր․ «ես քեզ գինու ու ցքիի մասին կքարոզեմ», ապա հենց նա էլ այս ժողովրդի համար հաճելի քարոզիչ կլիներ։ (Սինոդական թարգ․)[11]
       
    Դատապարտելով ժողովրդին՝ մարգարեն հասկանում է, որ իր քարոզը ոչ թե մարդկանց ուշադրությունը, այլ բարկությունն է գրգռում։ Նրա հոգում ակամայից մի ողբալի միտք է ծագում, թե ինչպիսի քարոզ կցանկանար ժողովուրդը։ Նա կցանկանար «գինու ու ցքիի մասին» քարոզ լսել։ Հունարեն և սլավոներեն տեքստերը 11−րդ համարում շեղվում են բնագրից և ոչ ամբողջությամբ հասկանալի միտք են փոխանցում։ Սլավոներեն տեքստի 11−րդ համարի սկիզբն այն բանի հետևանքով է «հալածվեցիք առանց որևէ մեկին հալածելու» ձևը ստացել, քանի որ Յոթանասնիցը 11−րդ համարին է առնչել նախորդ համարի «nimraz» (ուժեղ, դաժան) բառը, ավելին, այն «ruz» (փախչել) բայի ձևերից է համարել, իսկ 11−րդ համարի առաջին «lu isch holec» (եթե ինչ−որ քայլող մեկը) բառերը ընթերցել է որպես «lo isch helech» (գնացող կամ հետևող մարդ չկա)։ Հունարեն և սլավոներեն տեքստերի 11−րդ համարի հետագա խոսքերը բավարար իմաստ չեն փոխանցում («չար ոգին ելավ, քո մեջ գինի և արբեցություն կաթեցրեց, այդ կաթումից այս ժողովրդին էլ կհասնի»)։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Սա սուտ դուրս եկաւ, քո մէջ գինի եւ արբեցութիւն կաթեց, եւ այդ կաթումից բաժին կ՚ընկնի նաեւ այս ժողովրդին:
(Արարատ թարգ․)Եթե մի մարդ ունայնություն և ստություն խոսի՝ ասելով. Գինու և օղու մասին մարգարեանամ քեզ, ահա նա՛ կլինի այս ազգի մարգարեն։
(Գրաբար)Ա՛յս սուտ յարեաւ՝ կաթեա՛ց ի քեզ գինի և արբեցութիւն. և եղիցի ի կաթուածոյ անտի ժողովրդեանս այսմիկ։