Ա․ Լոպուխին
Լսե՛ք, լեռներ, Տիրոջ դատաստանը, և դո՛ւք, երկրի ամուր հիմքեր. Քանզի Տերն Իր ժողովրդի հետ դատ ունի, և Իսրայելի հետ նա կմրցի։ (Սինոդական թարգ․)[2]
«Երկրի ամուր («haethanim») հիմքեր». «Haethanim» բառի իմաստը պարզ չէ, և այն տարբեր ձևերով է թարգմանվում (Սիմմաքոս՝ «հնագույն», երանելի Հերոնիմոս «audifte»՝ «լսե՛ք», Յոթանասնից՝ «φὰραγγες−ձորեր, հովիտներ»)։ Որոշ մեկնաբաններ «haethanim»−ի փոխարեն առաջարկում են «haazinu» («լսե՛ք, ուշադրություն») բայը ընթերցել (Վելլհաուզեն, Նովակ, Մարտի). Երանելի Հերոնիմոսի մոտ էլ է այսպես ընթերցվում։ «Երկրի հիմքեր» (Ես. 24։18, Սաղմ. 82։5, Առ. 8։29)−ը լեռներն են, որոնք կարծես իրենց արմատներով պահում են երկիրը։ «Երկրի ամուր հիմքերի» փոխարեն Յոթանասնիցում և սլավոներենում «ձորերը (φάραγγες) երկրի հիմքն են» (այսինքն՝ խոր հովիտները ծառայում են որպես երկրի հիմք) տարբերակով է ընթերցվում։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Լսեցէ՛ք Տիրոջ դատաստանը, բլուրնե՛ր, ձորե՛ր եւ երկրի ընդերք: Ահա Տէրը դատ ունի իր ժողովրդի հետ, Իսրայէլի հետ դէմ դիմաց կը կանգնի:
(Արարատ թարգ․) Լսե՛ք, լեռնե՛ր, Տիրոջ դատը, նաև դուք, երկրի հաստատո՛ւն հիմքեր, որովհետև Տերը դատ ունի իր ժողովրդի հետ և Իսրայելի հետ պիտի վիճի։
(Գրաբար) Լուարո՛ւք բլուրք զդատաստան Տեառն, և ձորք և հո՛ւնք երկրի. զի դատաստա՛ն է Տեառն ընդ ժողովրդեան իւրում, և ընդ Իսրայէլի յանդիմանեսցի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: