Ա․ Լոպուխին
5-6․ Մի՛ հավատացեք ընկերոջը, հույս մի՛ դրեք բարեկամի վրա, գրկումդ պառկածից փակ պահիր շուրթերիդ դռները։ [5] Քանզի որդին խայտառակում է հորը, դուստրը դեմ է դուրս գալիս մորը, հարսը՝ իր սկեսրոջ վրա, մարդու թշնամիները նրա տան անդամներն են։ (Սինոդական թարգ․)
Մարգարեն ոչ միայն ապագայի մասին է խոսում, ինչպես ենթադրում են որոշ մեկնաբաններ (Կեյլ, Կնաբենբաուեր), այլ նաև ներկայի։ Տեր Հիսուս Քրիստոս նմանատիպ խոսքերով է նկարագրում նաև այն վիճակը, որում լինելու է մարդկությունը երկրորդ գալուստից առաջ (Մատթ. 24։10−12, Մարկ. 13։12)։ «Հույս մի՛ դրեք բարեկամի (bealuph) վրա» բառերի փոխարեն սլավոներենում «մի՛ ապավինեք իշխաններին» տարբերակն է, քանի որ «aluph» բառը երբեմն նաև ղեկավար իմաստն ունի (Ծննդ. 26։26)։ «Փակ պահիր շուրթերիդ դռները» նախադասությունը Յոթանասնիցում և սլավոներենում ավելի պարզ՝ «զգույշ եղիր նրան ինչ−որ բան ասելիս» տարբերակով է։ «Մարդու թշնամիները նրա տան անդամներն են» նախադասությանը Յոթանասնիցում ավելացված է «πάντες» բառը՝ «մարդու բոլոր թշնամիները նրա ընտանիքի անդամներն են»։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Մի՛ հաւատացէք սիրելիներին, մի՛ ապաւինէք իշխաններին, զգո՛յշ եղիր քո անկողնակցից, որ որեւէ բան չպատմես նրան,
(Արարատ թարգ․) Մի՛ հավատացեք բարեկամին, ընկերոջը մի՛ վստահեք, ծոցդ պառկողից պահի՛ր բերանիդ դռները։
(Գրաբար) Մի՛ հաւատայք սիրելեաց, և մի՛ յուսայք յիշխանս. և յանկողնակցէ քումմէ զգո՛յշ լեր պատմել ինչ նմա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: