Ա․ Լոպուխին
(եբր․ 6)․ Նա կանչում է իր քաջերին, սակայն նրանք սայթաքում են իրենց ընթացքի մեջ, շտապում են քաղաքի պարիսպների մոտ, սակայն շրջափակումն արդեն կազմակերպված է։ (Սինոդական թարգ․)[5]
Հենց մոտեցող ճակատագրական վտանգի պահին Ասորեստանի թագավորը կհիշի իր խոհեմությամբ և քաջությամբ տարբերվող ու փառավոր համախոհներին (եբրայերեն՝ «аддирав»), նա բոլորին կհավաքի, որպեսզի նրանք լավագույն զինվորների աջակցությամբ կարողանան քաղաքի պարիսպներից հետ մղել արդեն դրա կենտրոն ներխուժել պատրաստվող թշնամուն։ Սակայն Նինվեի բոլոր հերոսները ոչինչ կդառնան․ կորցնելով արիությունը, միմյանց հրելով և ճանապարհին սայթաքելով՝ նրանք կշտապեն դեպի հակառակորդի կողմից պաշարված քաղաքի պարիսպները, սակայն արդեն ուշ կլինի։ Անիվների վրա [տեղադրված] սարսափելի պաշարողական պարսպաքանդ մեքենաները (եբրայերեն՝ «гасохех», Վուլգաթա՝ «umbraculum»), որոնց մեջ թաքնված են ռազմիկներ, արդեն իսկ պատրաստ են մարտական կարգով շարժվել դեպի Նինվեի պարիսպները։ «Այստեղ նկատի է առնվում,− ասում է Սիմաշկևիչը (Միտրոփանոս սրբ․, «Նինվեի մասին Նավումի մարգարեությունը» Սանկտ Պ․, 1875, էջ 196, նշում),− բաբելոնացիներին և ասորեստանցիներին հայտնի 4 կամ 6 անիվների վրա տեղադրված աշտարականման հատուկ փայտյա մեծ մեքենան, որի ստորին մասում տեղադրված էր խոյ (aries) կամ էլ պատեր քանդելու սարք (Եզ․ 4։2 համարում օգտագործվում է «карим», իսկ Բ Մակ․ 12։15−ում՝ «κρος» բառը)։ Մեքենայի վերին հարկում տեղակայված սլաքները սարսափելի արագությամբ նետեր էին արձակում, ինչպես այդ մեքենայի վերևից, այդպես էլ նրա կողային ճեղքերից, սակայն դրանք և խոյը ամբողջովին պաշտպանված էին։ [Վերոհիշյալ նկարագրությունը լավ] համապատասխանում է այդ մեքենայի «сохех» անվանը․ տե՛ս P. Kleinert и Riehm E. C. A. Handworterbuch der biblischen Altertums, Leipzig, 1884 Bd. I. s. 114։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Նրա մեծամեծները կը յիշեն եւ ցերեկը կը փախչեն, կը տկարանան իրենց ճանապարհներին, կը շտապեն դէպի պարիսպները եւ կը պատրաստեն իրենց առաջապահներին:
(Արարատ թարգ․) Նա հիշում է իր զորավորներին, նրանք գնալիս գլորվում են. շտապում են դեպի նրա պատը, և շարժական պատսպարանը պատրաստվում է։
(Գրաբար) Յիշեսցեն մեծամեծք նորա եւ փախիցեն ի տուէ. եւ կասեսցին ի ճանապարհս իւրեանց, եւ փութասցին ի պարիսպս, եւ պատրաստեսցեն զառաջապահս իւրեանց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: