Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 12:21

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Եվ Նրա անվան վրա հույս կդնեն ժողովուրդները» (Ես. 42:1-4
   
   Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:17
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

եւ նրա անուան վրայ հեթանոսները յոյս պիտի դնեն»:
Եվ հեթանոսները հույ սը կդնեն Նրա անվան վրա»:
   
   Մարգարեն հեռվից գուշակեց հրեաների տարագրությունն ու կանխապես բացեց հավատքի դուռը հեթանոսների առաջ՝ ըստ նահապետի մարգարեության (Ծննդ. 49։10): Ուրեմն սա Հոր կամքով եղավ. որովհետև Նա՛ ուղարկեց մարգարեին, որին հեթանոսները հավատալով՝ ընդունեցին ավետարանի ուսմունքը և Քրիստոսի անվան վրա հույսը դնելով՝ Ավազանով մկրտությամբ ազատվեցին հին Ադամի մեղքից: Այդպես էլ այժմ այդ նույն Անունով, որի վրա ենք մեր հույսը դնում, փրկվում ենք դևերից և ակնկալում ազատվելու տանջանքներից:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

եւ նրա անուան վրայ հեթանոսները յոյս պիտի դնեն»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:15