Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 12:36

Հովհաննես Ծործորեցի

Բայց ասում եմ ձեզ, թէ մարդիկ իրենց խօսած ամէն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիւ պիտի տան,

   

   Բայց ասում եմ ձեզ, որ ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսում են, հաշիվ են տալու Դատաստանի օրը:

   [Տերը] սրանով փոքր-ինչ թեթևացնում է [Իր խոսքի ծանրությունը՝ ասելով] թե՝ «Ո՛չ միայն դուք, այլև մարդկային ամբողջ ցեղն է այդ ախտով վարակված լինելու պատճառով դատվելու», որպեսզի մխիթարի նրանց և խրատն ընդհանուրի համար սահմանի: Բայց ո՞ր խոսքերն է «դատարկ» անվանում: Երբ մեկը տվյալ պարագային չպատշաճող խոսք է ասում, այն դատարկ է: Կամ եթե սուտ է խոսում՝ ասում այն, ինչ ճիշտ չէ, կամ զրպարտում է մեկին, կամ էլ ծաղրածուական ու խեղկատակային խոսքեր ասում: Նաև ցանկացած խոսք, նույնիսկ բարի, եթե հոգևոր օգուտի համար չի ասվում, ճշմարիտ դատարկաբանություն է, որի համար, ասում է [Տերը], [խոսողը] պատասխան է տալու. դատվելու է, ոչ թե որ բարին խոսեց, այլ որ օգուտ չտվեց լսողներին: Նաև սովորեցնում է [Տերը], որ մարդիկ Դատավորին հաշիվ են տալու թե՛ խորհուրդների, թե՛ խոսքերի ու գործերի համար, որոնցով մեղանչում են, որովհետև խոսքը խորհուրդն է հայտնում, ինչի մասին ասաց արդեն: Ուրեմն եթե խոսքն ու խորհուրդը դատվելու են, ի՞նչ ասել գործերի մասին: «Դատարկ խոսք» են նաև անիմաստ խոսքը, անօգուտ զբաղմունքն ու թափառող միտքը, որոնք [ունեցողները] ջանասիրություն ու նպատակ չունենալու պատճառով դատվելու են: Ինչո՞ւ: Որովհետև ժամանակը գործի վրա ծախսելու փոխարեն ունայն բաների վրա են վատնում՝ ըստ Սողոմոնի 668, և սին բաների հետևում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Բայց ասում եմ ձեզ, թէ մարդիկ իրենց խօսած ամէն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիւ պիտի տան,
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:24