Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 13:11

Հովհաննես Ծործորեցի

Նա պատասխանեց եւ ասաց նրանց. «Քանի որ ձե՛զ է տրուած իմանալ երկնքի արքայութեան խորհուրդները, իսկ նրանց տրուած չէ.

 

    Նա պատասխանեց նրանց՝ ասելով. «Որովհետև ձեզ է տրված երկնքի արքայության խորհուրդներն իմանալ, իսկ նրանց չի տրված»:

    Սա ասելով՝ հատուկ նրանց տրված որևէ անհրաժեշտություն ու պայման չէ, որ հաստատում է, այլ [սա ասում է], որովհետև նրանք չունեին չարություն, մինչ մյուսները հղփացած էին չար գործերով, իսկ «չարարվեստ հոգու մեջ իմաստություն չի մտնում»,- ասում է Սողոմոնը: Նաև ցույց է տալիս, որ դա պարգև է, և դրա շնորհն ի վերուստ է տրվում, բայց որ պարգև է, [չի նշանակում], թե [Աստված մարդու] անձնիշխանությունը վերացնում է, այլ որ ըստ արժանիքի է շնորհում՝ ըստ այսմ. «Կողորմեմ՝ ում ողորմելու եմ» (Ելք 33։19): Սա երևում է հաջորդ [խոսքից], որը [Տերն] ասում է, որպեսզի մյուսները չվհատվեն, իսկ սրանք չծուլանան:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Նա պատասխանեց եւ ասաց նրանց. «Քանի որ ձե՛զ է տրուած իմանալ երկնքի արքայութեան խորհուրդները, իսկ նրանց տրուած չէ.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:4