Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 22:18

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Իսկ Հիսուս հասկացավ նրանց խորամանկությունը և ասաց. «Ինչո՞ւ եք Ինձ փորձում, կեղծավորնե՛ր»»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 22:15
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Յիսուս հասկացաւ նրանց խորամանկութիւնն ու ասաց. «Ինչո՞ւ էք ինձ փորձում, կեղծաւորներ,՛
   
   Հիսուսը հասկացավ նրանց խորամանկությունն ու ասաց. «Ինչո՞ւ եք Ինձ փորձում, կեղծավորնե՛ր:
   Պատշաճ անուն տվեց նրանց` կոչելով «կեղծավորներ», րովհետև չար էին և բարի էին ձևանում, Նրա մատնիչներն էին, բայց իբրև գովաբանողներ էին ցույց տալիս իրենց, այդ պատճառով էլ [Տերը] զայրանալով, առանց ակնառության, հանդիմանում է [նրանց], որպեսզի ապացուցի նրանց ասածը թե` «չես նայում մարդու երեսին», ինչպես նաև նրանց այդ բնավորությունը փոխի, որպեսզի չապականեն շատերին: Իսկ ասելը. «Ինչո՞ւ եք Ինձ փորձում», և նրանց խորամանկությունը հասկանալը` ցույց տվեցին, որ Նա Աստված է, քանի որ Օրենքում գրված է. «Մի՛ փորձիր քո Տեր Աստծուն» (Բ Օր. 6։16):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Յիսուս հասկացաւ նրանց խորամանկութիւնն ու ասաց. «Ինչո՞ւ էք ինձ փորձում, կեղծաւորնե՛ր,
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 22:15