Հովհաննես Ծործորեցի (†1338)
Մերկացրին նրան եւ նրա վրայ կարմիր վերնազգեստ գցեցին:
Մերկացրին Նրան և Նրա վրա կարմիր քղամիդ գցեցին:
[Տերն] Իր մերկությամբ ծածկեց Ադամի մերկությունը: Նաև, ինչպես ասում է Հովհաննեսը 1569, մերկացրին անկար պատմուճանն ու թիկնոցը, որպեսզի ցույց տրվեր, որ դրանց հետ մահն էր վերացվում: Նրա վրա գցված քղամիդը կարմիր էր. իսկ Հովհաննեսն ասում է. «Նրան ծիրանի 1570 զգեստ հագցրին» (Հովհ. 19։2), որը խխունջների արյամբ 1571 ներկված թագավորական զգեստ էր: Կամ երկուսն էլ հագցրին, կամ պատմուճանը երկու գույնի [թելերով] էր հյուսված, կամ էլ [Մատթեոսն ու Հովհաննեսը] տարբեր գույներ նշեցին խորհրդաբար. որովհետև Մատթեոսի նշած կարմիրով [զինվորներն] անգիտակցաբար հայտնում էին, որ [Հիսուսը] մարդկային արյունն առավ 1572 աշխարհի փրկության համար, իսկ ծիրանիով` որ Նա ոչ միայն մարդ է, այլև թագավոր ու երկնքի արքա: Այլ կերպ ևս [կարելի է մեկնել]. Նա վերացրեց Իսրայելի թագավորությունը և հեթանոսներից [դարձի եկած] հավատացյալներին տվեց վերին արքայությունը: Նաև` ինչպես որ հարկի վերաբերյալ զրպարտեցին Նրան թե` «Մեզ արգելում է կայսրին հարկ տալ», այդպես էլ ծիրանիով կամեցան սպանել Նրան` [կարծեք ասելով]. «Ահավասիկ Իր անձը թագավոր է դարձնում», որն ակամա մարգարություն էր, ինչպես Կայիափայինը 1573:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Մերկացրին նրան եւ նրա վրայ կարմիր վերնազգեստ գցեցին:
«Մերկացրին նրան և նրա վրա կարմիր վերնազգեստ գցեցին: Եվ փշերից պսակ պատրաստելով՝ դրեցին նրա գլխին»:
Հանեցին և՛ անկար պատմուճանը, և՛ նրա հանդերձները, ինչպես և Հովհաննեսն է ասում. «Եվ նրան ծիրանի զգեստ հագցրին»՝ կարմիր քղամիդ (Հովհ. 19։2): Քանզի վերնազգեստը արյան գույնով էր ներկված, դրա համար էլ հագցրին, թեպետև չգիտեին, թե աշխարհի արյունը կրեց մարդկանց փրկության համար: Եվ փշերից պսակ գործելով՝ դրեցին Նրա գլխին, Ով Իր գլխով կրեց աշխարհի հոգսն ու փուշը:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Մերկացրին նրան եւ նրա վրայ կարմիր վերնազգեստ գցեցին:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 27:27

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: