Ծննդոց գրքի մեկնություն 42:35

Ա․ Լոպուխին

Եվ մինչ նրանք դատարկում էին իրենց պարկերը, յուրաքանչյուրի արծաթի քսակն իր պարկում գտան։ Եվ երբ իրենց արծաթի քսակները տեսան, թե՛ իրենք, թե՛ իրենց հայրը խիստ վախեցան։ [35] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 42:29
--------------------------------
[35](Էջմիածին թարգ․) Երբ նրանք դատարկում էին իրենց պարկերը, իւրաքանչիւրի արծաթի քսակը իր պարկում էր: Եւ երբ նրանք տեսան իրենց արծաթի քսակները, իրենք եւ իրենց հայրը խիստ վախեցան:
(Արարատ թարգ․) Եվ երբ նրանք դատարկում էին իրենց պարկերը, յուրաքանչյուրը տեսավ, որ իր դրամի ծրարն իր պարկի մեջ էր: Հայրը և նրանք տեսան դրամի ծրարները և վախեցան:
(Գրաբար) Եւ եղեւ ի թափելն նոցա զքուրձս իւրեանց, եւ կայր իւրաքանչիւր ուրուք ծրար արծաթոյ ի քրձի իւրեանց: Եւ իբրեւ տեսին զծրար արծաթոյ իւրեանց, ինքեանք եւ հայրն իւրեանց, երկեան յոյժ: