Ելից գրքի մեկնություն 32։8

Ա. Լոպուխին

Շատ շուտ խոտորվեցին նրանք այն ճանապարհից, որով ընթանալ Ես պատվիրեցի նրանց։ Իրենց համար ձուլածո հորթ պատրաստեցին և նրան երկրպագեցին, նրան զոհեր մատուցեցին և ասացին. «Ահա, Իսրայե՛լ, քո աստվածը, որը քեզ դուրս բերեց Եգիպտոսի երկրից»: (Սինոդական թարգ․)[8]
   
Տե՜ս Ելից գրքի մեկնություն գլուխ 32:7
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Նրանք շատ շուտ շեղուեցին այն ճանապարհից, որ ցոյց տուեցիր նրանց: Նրանք ձուլածոյ հորթ են կերտել, երկրպագում են նրան, զոհեր մատուցում ու ասում. «Սա՛ է քո աստուածը, Իսրայէ՛լ, որ քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից»»:
(Արարատ թարգ․) Շատ արագ նրանք խոտորվեցին այն ճանապարհից, որ պատվիրեցի իրենց: Իրենց համար ձուլածո հորթ շինեցին, երկրպագեցին նրան, զոհեր մատուցեցին և ասացին. “Ո՛վ Իսրայել, սրանք են քո աստվածները, որ քեզ դուրս բերեցին Եգիպտոսի երկրից”»:
(Գրաբար) անցին վաղվաղակի զճանապարհաւն` զոր պատուիրեցեր նոցա. արարին իւրեանց որթ ձուլածոյ, եւ երկիր պագին նմա, եւ զոհեցին նմա եւ ասեն. Այս են աստուածք քո Իսրայէլ, որ հանին զքեզ յԵգիպտոսէ: