Դանիելի մարգարեության մեկնություն 12(11):11

Ա․ Լոպուխին

«Եվ զորքը պիտի քաջալերվի, ու հարավի թագավորի սիրտը պիտի հպարտանա. նա բյուրավորների պիտի տապալի, բայց դա նրան ավելի ուժեղ չի դարձնի»։
(Սինոդական թարգ․)[11]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 12(11):10
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Եւ Հարաւի թագաւորը պիտի գազանանայ, պիտի ելնի ու պատերազմ տայ Հիւսիսի թագաւորի դէմ. սա մեծ զօրք պիտի գումարի, բայց զօրքը պիտի յանձնուի հակառակորդին:
(Արարատ թարգ․ 11։11) Ապա հարավի թագավորը պիտի դառնանա, պիտի դուրս գա ու պատերազմի հյուսիսի թագավորի դեմ։ Նա էլ զորքի մեծ բազմություն է ոտքի հանելու, և այդ զորքի բազմությունը հարավի թագավորի ձեռքն է մատնվելու։
(Գրաբար) Եւ գազանասցի՛ թագաւորն հարաւոյ, և ելցէ և տացէ պատերազմ ընդ թագաւորին հիւսւսոյ. և գումարեսցէ զօր բազում, և մատնեսցի զօրն ի ձեռս նորա։

   
   Պատմամշակութային մեկնություն

   Պտղոմեոս IV Փիլոպատոր (մ.թ.ա. 221–203): Սիրիական չորրորդ պատերազմի ընթացքում Պտղոմեոս IV–ը ռազմական նշանակալի հաջողությունների չի հասել և Անտիոքոս Մեծի՝ դեպի հարավ առաջխաղացմանը կարողացել է դիմակայել միայն մշտական ​​դիվանագիտական ​​բանակցությունների միջոցով: Անտիոքոսի ռազմական հաջողություններից շատերը, սակայն, ավելի շատ պայմանավորված էին դավաճանների ծավալած գործունեությամբ, քան ռազմական գերազանցությամբ կամ զորավարական հանճարով: Փաստացի, նրա ալարկոտ քաղաքականությունը Պտղոմեոսին թույլ տվեց մ.թ.ա. 217 թվականին հավաքել, մարզել և ռազմի դաշտ նշանակալի ռազմական ուժեր դուրս բերել:

   Սիրիական չորրորդ և հինգերորդ պատերազմները: Մ․թ.ա. 217–ին Պտղոմեոս IV–ը Ռաֆիայի ճակատամարտում հանդիպեց Անտիոքոս III–ին․ սիրիական չորրորդ պատերազմի գագաթնակետն այս ճակատամարտն է: Գազայից 20 մղոն հարավ–արևմուտք, Միջերկրական ծովի ափին գտնվող Ռաֆֆիան ավանդաբար ծառայել է որպես Պաղեստինի և Եգիպտոսի միջև սահման: Անտիոքոսի 70−հազարանոց (և գուցե ավելին) բանակը եգիպտացիների կողմից գլխովին ջախջախվեց: Այս հաղթանակը Պտղոմյաններին վերադարձրեց Սիրիայի և Պաղեստինի վերահսկողությունը: Գործերի այս վիճակը շարունակվեց մինչև Պտղոմեոս IV–ի մահը՝ մ.թ.ա. 204 թվականը: Կասկածելի հանգամանքներում տեղի ունեցած Պտղոմեոս IV–ի մահը (նա դեռ քառասուն տարեկան էլ չէր) Եգիպտոսի գահին բարձրացրեց նրա վեցամյա որդուն՝ Պտղոմեոս V Եպիփանեսին (մ.թ.ա. 204–180): Անտիոքոսը առիթն օգտագործեց ընդդիմանալու համար նրանց, ում պարտական ​​էր և, դաշնակցելով Ֆիլիպ V Մակեդոնացու հետ, սանձազերծեց Սիրիական հինգերորդ պատերազմը (մ.թ.ա. 202–200):