Սուրբ Հովհան Ոսկեբերան
Թագավորն ասաց Դանիելին. «Արդարև, ձեր Աստվածը աստվածների Աստվածն է, տերերի Տերը և թագավորների Թագավորը, որ բացահայտում է գաղտնիքները, քանի որ դու կարողացար հայտնել այդ գաղտնիքը»:
Միայն այս իրադարձությունից հետո նա այդքան արագ հավատաց, իսկ հրեաները, շատ նման բաներ լսելով, ուշադրություն չդարձրին: Տեսնո՞ւմ ես, թե ինչպես է Աստված քեզ ցույց տալիս հեթանոսների խոհեմությունը: Քանի որ արդեն եկել էր ժամանակը, երբ անհրաժեշտ էր քարոզել նրանց, ուստի Նա նախապես արդարացվում է նրանց նախնիների կողմից, որ իզուր և առանց հիմքի չէ նրանց նախընտրում հրեաներից:
Ա. Լոպուխին
«Եվ թագավորը Դանիելին ասաց. «Ճշմարտապես ձեր Աստվածն է աստվածների Աստվածը և թագավորների Տերը, որ բացահայտում է գաղտնիքները, որովհետև դու կարողացար հայտնել այս գաղտնիքը»»։(Սինոդական թարգ․) [47]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 3(2):46
--------------------------------
[47](Էջմիածին թարգ․) Թագաւորն ասաց Դանիէլին. «Արդարեւ, ձեր Աստուածը աստուածների Աստուածն է, տէրերի Տէրը եւ թագաւորների Թագաւորը, որ բացայայտում է գաղտնիքները, քանի որ դու կարողացար յայտնել այդ գաղտնիքը»:
(Արարատ թարգ․ 2։47) Թագավորը պատասխանեց Դանիելին և ասաց. «Ճշմարտապես ձեր Աստվածն է աստվածների Աստվածը և թագավորների տերը և գաղտնիքներ հայտնողը, որովհետև դու կարողացար հայտնել այս գաղտնիքը»։
(Գրաբար) Պատասխանի ետ թագաւորն և ասէ ցԴանիէլ. Արդարև՝ Աստուածն ձեր՝ նա՛ է Աստուած աստուծոց՝ և Տէր տերանց՝ և Թագաւոր թագաւորաց, որ յայտնէ՛ զխորհուրդս. զի յայտնել կարացեր զխորհուրդդ զայդ։
Պատմամշակութային մեկնություն
Գաղտնիքների բացահայտում: Այստեղ «բացահայտողի» դերն ընդգծվում է այն պատճառով, որ Դանիելն անում է այն, ինչ Բաբելոնի իմաստուններին երբեք չէր հաջողովել անել: Համարվում էր, որ աստվածներն իրենց հայտնում էին նախանշանների միջոցով (օրինակ՝ երազների) և տալիս էին այդ նախանշանների բացատրությունները: Երբ մեկնաբանողը նախանշանները բացատրելու համար օգտագործում էր իր տրամադրության տակ եղած միջոցներն ու գրականությունը, աստվածները նրան իմաստություն էին հաղորդում: Բայց Դանիելը նաև երազի բովանդակության մասին է լրացուցիչ տեղեկություններ ստանում, ուստի նրա հեղինակությունն աճում է:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: