Ա. Լոպուխին
«Ինչպես իրենց որդիների մասին, նրանք հիշում են իրենց զոհասեղանները և իրենց կաղնու անտառները` կանաչ ծառերի մոտ, բարձր բլուրների վրա»: (Սինոդակ. թարգմ.) [2]
Երեմիայի ժամանակակիցները ափսոսում էին, որ Օզիա թագավորի օրոք վերացվեց կռապաշտությունը, և հեթանոսական զոհասեղանները, պուրակները, բլուրները, որտեղ հեթանոսական զոհաբերություններ էին մատուցվում, նրանց համար հարազատ երեխաների պես թանկ հիշողություններ էին:
---------------------------------------
[2] (Էջմիածին թարգմ.) քանի դեռ նրանց որդիները կը յիշեն իրենց մեղքերը եւ իրենց պաշտամունքի անտառները՝ վարսաւոր ծառերի տակ, բարձր բլուրների եւ ամայի լեռների վրայ:
(Արարատ թարգմ.) Որ իրենց որդիները հիշեն իրենց զոհասեղանները և իրենց աստարովթները կանաչ ծառերի մոտ, բարձր բլուրների վրա.
(Գրաբար) ի ժամանակի յորում յիշեսցեն որդիք նոցա զմեղանս իւրեանց, եւ զանտառս իւրեանց ի վերայ ծառոց վարսաւորաց՝ եւ ի վերայ բլրոց բարձանց,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: