Ա. Լոպուխին
«Իմ լեռը` դաշտում, քո հարստությունը և քո բոլոր գանձերը հափշտակության պիտի մատնեմ, և քո բոլոր բարձունքները` մեղքերի պատճառով, քո բոլոր սահմաններում»։ (Սինոդակ. թարգմ.) [3]
«Աստծո լեռը» Երուսաղեմն է, որը հեռվից տեսանելի է այն շրջապատող հարթավայրով շրջողների համար: Այնուամենայնիվ, եբրայերեն արտահայտությունը ռուսերեն տեքստում թարգմանվել է «Իմ լեռը» բառերով, որը կարելի է առնչել նախորդ հատվածին և թարգմանել հետևյալ կերպ. «Դաշտի լեռների վրա»:
---------------------------------------
[3] (Էջմիածին թարգմ.) Քո զօրութիւնը, քո բոլոր գանձերը եւ քո մեղսառիթ բարձունքները, քո բոլոր սահմանների մէջ, աւարի պիտի մատնեմ:
(Արարատ թարգմ.) քո հարստությունը, քո բոլոր գանձերը հափշտակության պիտի մատնեմ քո տարածքում՝ Բարձր տեղերում, մեղքերի պատճառով։
(Գրաբար) եւ ի վերայ լերանց վայրի։ զզաւրութիւն քո, եւ զամենայն գանձս քո բաշխեցից յաւարի։ զբարձունս քո մեղաւք յամենայն սահմանս քո։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: