Ա. Լոպուխին
«Այսպես ասաց ինձ Տերը. «Գնա՛ և կանգնի՛ր ժողովրդի որդիների դարպասի մոտ, որով մտնում են Հուդայի թագավորները և որով նրանք դուրս են գալիս, նաև Երուսաղեմի բոլոր դարպասների մոտ»»։ (Սինոդակ. թարգմ.) [19]
«Մարդկանց որդիներ»–ի (Եբր. benei–am) փոխարեն՝ ավելի լավ է կարդալ. «Բենիամինի»: «Benei–am» բառը կարող է «Benjamin» բառի կրճատ տարբերակը լինել: Դա քաղաքային դարպաս էր, որը պարսպի հյուսիսային կողմում էր՝ դեպի Բենիամինի ցեղի [բնակության վայրերը տանող] ուղղությամբ: «Հուդայի թագավորներ»–ի մասին Եր. 23:18–րդ համարի մեկնության մեջ։
Շաբաթ օրը պահելու մասին
Մարգարեն ժողովրդի մտքում պետք է վերականգներ Մովսեսի օրենքի սրբության գաղափարը։ Նա, մասնավորապես, բոլորին պետք է քարոզեր՝ շաբաթ օրվա հանգստի վերաբերյալ սահմանված օրենքի պահպանման անհրաժեշտության մասին: Դրան գումարվում են բարեկեցության խոստումը շաբաթը պահողներին, և սպառնալիքները՝ այն խախտողներին:
---------------------------------------
[19] (Էջմիածին թարգմ.) Այսպէս է ասում Տէրը. «Գնա կանգնի՛ր քո ժողովրդի դռներին, որտեղով մտնում ու ելնում են Յուդայի երկրի թագաւորները, նաեւ՝ Երուսաղէմի բոլոր դռներին.
(Արարատ թարգմ.) Տերն այսպես է ասում ինձ. «Գնա՛ և կանգնի՛ր ժողովրդի որդիների դարպասին, որով մտնում և դուրս են գալիս Հուդայի թագավորները, նաև Երուսաղեմի բոլոր դարպասներին։
(Գրաբար) Այսպէս ասէ ցիս Տէր. Երթ կաց ի դրունս ժողովրդեան քոյ՝ ընդ որ մտանեն եւ ելանեն թագաւորքն Յուդայ, եւ յամենայն դրունս Երուսաղէմի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: